Քրիստոնյայի անունը սոսկ անվանապես կրելը բավարար չէ փրկության համար, այլ այդ ճշմարտությանը հավատալը, այդ ճշմարտությանն ապավինելը: Այդ ճշմարտությունը կյանքում արժեւորելը եւ ներկայացնելն է փրկության ճանապարհը:

  ՄՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԷ տարի, թիվ 5 (317), մայիս 2026 թ.  


 

       

ՕԾՎԵՑ ԱՄԱՍԻԱՅԻ ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ
ԵԿԵՂԵՑՈՒ ՄԿՐՏՈՒԹՅԱՆ ԱՎԱԶԱՆԸ

այիսի 16-ին, օրհնությամբ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի, ձեռամբ թեմի հոգեւոր տեսուչ Տ. Նարեկ եպս. Ավագյանի եւ մասնակցությամբ հոգեւոր հովիվ Տ. Գարեգին քհն. Սարգսյանի, սրբալույս մյուռոնով օծվեց Ամասիա համայնքի Սուրբ Գեւորգ եկեղեցու մկրտության ավազանը:

Ներկա էին եկեղեցու հավատացյալ համայնքի անդամներ, բարեպաշտ ուխտավորներ եւ տարբեր տեղերից ժամանած մեծաթիվ հյուրեր: Օծման հանդիսավոր արարողությանն իրենց ներկայությունն էին բերել նաեւ եկեղեցասեր Տեր եւ Տիկին Դավիթ եւ Զարինե Մովսիսյանները, որոնց բարերարությամբ էլ կանգնեցվել է մկրտության ավազանը, ինչպես նաեւ նվիրաբերվել Հիսուս Քրիստոսի Ս. Մկրտության դրվագով սրբապատկերը:

Օծման կարգից հետո ծիսակատար Սրբազան Հայրը ներկաներին փոխանցեց թեմակալ Առաջնորդ Միքայել Սրբազանի հայրական օրհնությունը, ապա հղեց իր պատգամը՝ առանձնակի շնորհակալություն հայտնելով եկեղեցանվեր գործում նրդրում ունեցած անձանց, բարերարներին, նկարչին, մյուսներին: Անդրադարձ կատարելով օրվա խորհրդին՝ Նարեկ Սրբազանն ի մասնավորի ասաց. «Մխիթարություն ապրեցինք այս պահին միասնաբար: Մեր հոգում անթեղված ամենաբյուրեղ զգացմունքներով փառք ենք վերառաքում առ Աստված, որ Տեր Հիսուս Քրիստոս շնորհը տվեց մեզ՝ այս ավազանն ու պատկերն ունենալու եւ օծելու, որի համար երախտագիտություն ենք հայտնում կառուցողներին, նկարողներին, բարերարներին: Մեր սերը, գնահատանքը սիրելի Տեր Գարեգինին՝ կազմակերպելու համար եւ նաեւ մեր գնահատանքը ձեզ, որ ձեր ներկայությամբ ու աղոթքով այս աղոթատեղին իրոք դարձնում եք Աստծո ներկայության շոշափելի վկայությունը:

Սիրելինե՛ր, մենք մաղթում ու աղոթում ենք, որ Աստծո շնորհով այս ավազանից բազում քրիստոնյաներ ծնվեն, որովհետեւ ավազանը Եկեղեցու արգանդն է: Ուրեմն՝ մաղթում ենք, որ այս եկեղեցին պտղաբեր լինի, եւ ծնված քրիստոնյաները ոչ թե գան քանակ լրացնելու, այլ առավել եւս որակ ավելացնելու: Այս մտածումներով եւ զգացումներով է, որ մենք այսօր այստեղ ենք եւ այս նպատակով ու ցանկությամբ փոխանցում ենք Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի սերը, գնահատանքը, օրհնությունն ամենքիդ՝ ակնկալելով վստահաբար ամենքիդ աղոթքները սիրելի Սրբազանի համար: Առավել քան վստահ ենք, որ այն կա ձեզանում: Եվ նաեւ մեր երախտագիտությունը, շնորհակալությունը բոլոր այն անձանց, ովքեր ներդրում ունեցան, որ մենք այսօր այս ավազանն ու սրբապատկերն օծենք եւ հոգեւոր այս ուրախությունն ապրենք:

Բնականաբար, որպես քրիստոնյա, հասկանում ենք, որ մեր կյանքում միշտ ուրախության օրեր չենք ունենում: Ունենում ենք նաեւ դժվարության, տխրության օրեր, երբ մեր աչքերն արցունքոտվում են: Սակայն եթե աչքերիդ մեջ արցունք չլինի, հոգուդ մեջ ծիածան չի կապվի: Ուստի ուրախությունն ու դժբախտությունը, միմյանց հաջորդելով, տեղ են զբաղեցնում մեր կյանքում: Բայց եթե մեր կյանքում առաջնային տեղն զբաղեցնում է Աստված, ուրեմն ամեն ինչ հնարավոր է հաղթահարել Տիրոջով, հավատքով ու աղոթքով: Սա եմ մաղթում ձեզ՝ հավատքի մեջ ամրություն, աղոթքի մեջ հարատեւություն եւ Աստծով նայել մեր դժվարություններին, այլ ոչ թե դժվարությունների պահին նոր նայել Աստծուն: Վերստին շնորհակալություն, սեր, օրհնություն, գնահատանք ամենքիդ»:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները