Ուր սեր կա, հույս եւ հավատ, այնտեղ չկան երկյուղ ու կասկած, այնտեղ չկան վախ եւ հուսալքություն, քանզի Ինքն Արարիչ Աստված է մեր ապավենը:

  ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԷ Տարի, թիվ 4 (316), ապրիլ 2026 թ.  


 

       

Լրահոսից

2 ապրիլի - Ավագ հինգշաթի: Ս. Յոթվերք մայր եկեղեցում, ձեռամբ Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, պատարագիչ Տեր Հայրն ընթերցեց Ս. Բարսեղի ճառը Ս. Հաղորդության մասին:

4 ապրիլի - Ճրագալույց Ս. Զատկի: Ս. Աստվածածին եկեղեցում Ճրագալույցի Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնող հավուր պատշաճի քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը: Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը եւս մասնակցում էր Սուրբ Պատարագին:

5 ապրիլի - Հարություն Տյառն մերո Հիսուսի Քրիստոսի: Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց զատկական Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Հովհաննես աբղ. Թորգոմյանը: Հընթացս Ս. Պատարագի՝ «Հայր մեր»-ից առաջ, պատարագիչ Հայր Սուրբն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ս. Հարության պատգամը: Սրբազան արարողակարգին մասնակցում էր Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը:

6 ապրիլի - Հիշատակ մեռելոց: Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Վարագ քհն. Հակոբյանը:

7 ապրիլի - Ավետումն Աստվածածնի: Ս. Յոթվերք մայր եկեղեցում, տոնի առիթով, Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց եւ օրվան համահունչ քարոզ խոսեց Տ. Եղիշե քհն. Նազարյանը: Հավարտ Սուրբ Պատարագի, պատարագիչ Տեր Հայրն իր հայրական օրհնությունը բաշխեց, մայրության բերկրանքին սպասող, ներկա կանանց:

12 ապրիլի - Նոր կիրակի կամ Կրկնազատիկ: Ս. Յոթվերք եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, ոգեշունչ քարոզ խոսեց Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը: Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը եւս մասնակցում էր Սուրբ Պատարագին:

19 ապրիլի - Կանաչ կիրակի: Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը: Հընթացս սրբազան արարողակարգի «Հայր մեր»-ից առաջ հանգամանալից քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը: Սուրբ Պատարագին մասնակցում էր Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը:

24 ապրիլի - Հայոց ցեղասպանության 111-րդ տարելից: Առաջնորդանիստ Սուրբ Յոթվերք եկեղեցում մատուցվեց ոգեկոչման Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Սարգիս քհն. Սարդարյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

26 ապրիլի - Կարմիր կիրակի: Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր» -ից առաջ, օրվա խորհուրդը մեկնող քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

Սրբազան արարողակարգին մասնակցում էր Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները