| Մանուկներին՝
Սրբազան Պատմություն
ՎԵՐՋԻՆ ՏԵՐԵՎԸ
 րկու
երիտասարդ նկարչուհի՝ Սյուն եւ Ջոնսին, բնակություն են հաստատում
Նյու Յորքի Գրինվիչ թաղամասի տներից մեկում, որտեղ հնուց արվեստի
մարդիկ էին ապրում: Ջոնսին թոքաբորբով է հիվանդանում: Բժիշկը չի
հուսադրում՝ ասելով, որ աղջկա ապաքինման հեռանկարներն աղոտ են: Կլավանա,
եթե ուզենա ապրել: Բայց Ջոնսին կորցրել էր կյանքի հանդեպ հետաքրքրությունը:
Պառկել էր անկողնում, նայում էր պատուհանից եւ հաշվում ծառից ընկնող
տերեւները: Ջոնսին համոզված էր, որ երբ ընկնի վերջին տերեւը, ինքը
կմահանա:
Սյուն ընկերուհու վատ մտքերի մասին պատմում է ծեր նկարիչ Բերմանին,
որն ապրում էր մի հարկ ներքեւ: Սա երկար տարիներ է, ինչ փորձում
էր գլուխգործոց ստեղծել, սակայն նրա մոտ չէր ստացվում: Լսելով Ջոնսիի
մասին՝ ծերուկը բարկանում է եւ հրաժարվում է բնորդություն անել Սյուի
համար, որը նկարում էր ոսկի որոնողի:
Հաջորդ առավոտյան պարզվում է, որ ծառին միայն մեկ տերեւ է մնացել:
Ջոնսին հետեւում է, թե ինչպես է այդ տերեւը դիմադրում քամուն: Մութն
ընկնում է, սկսում է անձրեւել, քամին ավելի ուժեղ է փչում, եւ Ջոնսին
չի կասկածում, որ առավոտյան այլեւս չի տեսնի այդ տերեւը: Բայց աղջիկը
սխալվում է:
Առավոտյան նա մեծ զարմանքով հայտնաբերում է, որ քաջ տերեւը շարունակում
է պայքարել վատ եղանակի եւ քամու դեմ: Դա ուժեղ տպավորություն է
թողնում Ջոնսիի վրա: Նա ամաչում է իր փոքրոգությունից եւ տենչում
է ապրել: Նրան այցելած բժիշկը բարելավում է գրանցում: Սակայն նրա
կարծիքով ապրելու եւ մեռնելու հնարավորությունները հավասար են: Ավելացնում
է, որ մի հարկ ներքեւում մեկն էլ թոքաբորբով է հիվանդացել, եւ նրա
վիճակն անհույս է: Հաջորդ օրը բժիշկը նույնպես գալիս է եւ ասում,
որ Ջոնսին ավելի լավ է: Երեկոյան Սյուն ասում է Ջոնսիին, որ հիվանդանոցում
մահացել է ծերունի Բերմանը: Նա հիվանդացել էր հենց այն գիշեր, երբ
հորդառատ անձրեւ էր, եւ ծառը կորցրեց իր վերջին տերեւը: Բերմանն
այդ ժամանակ կպցրեց ճյուղին նոր տերեւ, բայց ինքն անձրեւի տակ մնաց,
թրջվեց եւ հիվանդացավ: Նա, այդուհանդերձ, ստեղծեց իր գլուխգործոցը:
Օ’ՀԵՆՐԻ
>>>
|
|