Ուր սեր կա, հույս եւ հավատ, այնտեղ չկան երկյուղ ու կասկած, այնտեղ չկան վախ եւ հուսալքություն, քանզի Ինքն Արարիչ Աստված է մեր ապավենը:

  ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԷ Տարի, թիվ 4 (316), ապրիլ 2026 թ.  


 

       

ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆԸ

արտի 28-ին, Ղազարու հարության հիշատակի օրը, ավանդաբար Ազատանի Սուրբ Հարություն (Սուրբ Ստեփանոս) եկեղեցու համայնքը տարվա առաջին ուխտագնացությունն է ունենում:

Այս տարի եւս, Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի եւ թեմի հոգեւոր տեսուչ Տ. Նարեկ եպս. Ավագյանի օրհությամբ, ուխատվորները ճանապարհ ընկան դեպի Մեծամորի Սուրբ Ղազար եկեղեցի, ուր ներկա գտնվեցին Սուրբ եւ անմահ Պատարագին:

Պատարագիչ Տ. Ահարոն քհն. Գրիգորյանն իր քարոզում խոսեց օրվա խորհրդի մասին եւ ընդգծեց, որ այս աշխարհի պայքարը ոչ թե մահվան համար է, այլ կյանքի եւ հարության. «Քո տեսիլքը պետք է լինի այն, որ վաղը գնալու ես Աստծո հետ հանդիպման:

Քրիստոնեությունը ժամանակ չէ, ամեն ակնթարթի մեջ մի ամբողջ կյանք ապրել է, իսկ ապրելը քո ներսում է՝ քո վերաբերմունքն է, մտածումներն են, այն արժեքները, որ Աստված տվել է սերմի տեսքով, եւ դու ամեն օր պետք է ջրես, աճեցնես, որպեսզի կյանքի վերածվեն, պիտի խնամես այդ շնորհները: Այո՛, մեղքերը միշտ էլ պիտի մեզ քաշեն մահվան, բայց ամեն օր դու պիտի կյանք ստեղծես քո մեջ՝ ի հակադրություն մեղքերի, որովհետեւ մեղք չգործելու ամենալավ տարբերակը կյանք ստեղծելն է: Այսօրվա խորհուրդը եւս մի լավ հանգրվան է՝ մտորելու մեր անցնելիք ճանապարհի մասին, այլ ոչ թե սեւեռվենք մարմնի ինչ լինելու վրա: Մարմինը մենք չենք, մարմինը մեր հագուստն է: Մենք մարդու հոգին ենք սիրում, գնահատում: Մենք հոգով ենք սիրում, ապրում, տխրում եւ երջանկանում: Սա մեր բովանդակությունն է, մեր ունեցած Աստծո պատկերն ու նմանությունը: Տերն ուզում է, որ այդ հոգին կյանք ունենա:

Աստված ասում է. «Ես եմ հարությունը եւ կյանքը»: Հարությունը հոգեւորի մեջ է, Քրիստոսի կերպարի մեջ, Քրիստոսի սովորեցրած այն ճշմարտությունների մեջ, որոնց երբ հետեւում ենք, նախ մեզ մարդ ենք զգում, սկսում ենք զգալ, որ մեր մեջ մի բան շնչում, ապրում է, որ մի ամբողջ աշխարհ մեր մեջ է, ոչ թե տիեզերքում: Երբ մարդ ավելի քիչ գրկի մարմինը, քան հոգին, հոգու հետ էլ կարթնանա, ինչը հենց հարություն է…»:

Այնուհետեւ ուխտավորներն ուղեւորվեցին դեպի Բամբակաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցի, ուր, տեղի հոգեւոր հովիվ Տ. Գեւորգ ավգ. քհն. Միրզախանյանի գլխավորությամբ, կատարվեց Ճաշու ժամերգություն: Ապա Տեր Հայրը ներկայացրեց եկեղեցու պատմությունը, որից հետո այցելուները միախմբվեցին սիրո ճաշի սեղանի շուրջ:

Ուխտավորներն այցելեցին նաեւ Նոր Կեսարիայի Սուրբ Բարսեղ, Բերքաբերի Սուրբ Խաչ, Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցիներ եւ Դաշտադեմի ամրոց: Յուրաքանչյուր սրբավայրում, անահատկան աղոթքից զատ, ուխտավորները միասնաբար աղոթում էին հայրենիքի անսասանության, նահատակների հոգիների հան-գստության, վիրավորների ապաքինման, գերյալների, բանտարկյալների ազատության, անհայտ կորածների հայտնության եւ սահմանին կանգնած հայ սպայի ու զինվորի խաղաղ ծառայության համար, ինչպես նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու եւ հայ հոգեւորականների՝ ի գլուխ Վեհափառ Հայրապետի, առաքելաշավիղ ընթացքի, ապօրինաբար կալանավորված Սրբազան Հայրերի եւ Տեր Հոր ազատության համար:

ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները