Ուր սեր կա, հույս եւ հավատ, այնտեղ չկան երկյուղ ու կասկած, այնտեղ չկան վախ եւ հուսալքություն, քանզի Ինքն Արարիչ Աստված է մեր ապավենը:

  ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԷ Տարի, թիվ 4 (316), ապրիլ 2026 թ.  


 

       

ՈԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ

«Ես, որ տեսել եմ այս ժողովրդի ջարդերը, ես, որ ձայնս եմ բարձրացրել հանուն
այս ժողովրդի, եւ, տեսնելով աշխարհի քար սրտի պապանձնվելը,
անիծում էի ամբողջ աշխարհին, ահա եկա եւ տեսա վերածնված
հայ ժողովրդին, բարձրացա Ծիծեռնակաբերդ, ծնկի եկա անգերեզման
հայերի հավիտենական կոթողի առջեւ…»:
ԱՐՄԻՆ ՎԵԳՆԵՐ

պրիլի 24-ին, Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցի ոգեկոչման օրը, «Հավաքվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն ուխտավորաբար այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու մեկուկես միլիոն անմեղ զոհերի սրբացված հիշատակին:

1915 թ. ապրիլի 24… Մեծ եղեռն…Այսպես կոչվեց մարդկության պատմության ամենաարյունոտ էջը: Մի ողջ ժողովրդի եղեռնագործություն ու հինավուրց երկրի հիմնահատակ ավերում: Մեկ դար անցավ այդ ահավոր ոճրագործությունից, սակայն ցավը չսպիացավ ժողովրդի հոգում, այլ դարձավ հավերժ վերադարձող հիշողություն, որպեսզի գալիք սերունդներին մշտապես հուշի կորցրած հայրենիքը վերադարձնելու առաքինության մասին: Նահատակների հոգին հավերժության հեռուներում հավատաց սեփական ժողովրդի՝ դարերով չափված-ձեւված իմաստությանը, աներեր կամքին, մահին ու սովին հազար անգամ դիմակայելու, մոխիրներից փյունիկի պես վեր հառնելու անվերծանելի ու առեղծվածային հատկությանը: Տերը կամեցավ ազգիս հարությունը, որպեսզի հարատեւի Ավետարանի լույսը, եւ հայերեն աղոթքը շարունակի երկինք բարձրանալ՝ հայցելով աշխարհին խաղաղություն:

ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ

Հայ ժողովրդի պատմության այդ ամենադժնի էջին է նվիրված Երեւանի հյուսիս-արեւմտյան մասում՝ Ծիծեռնակաբերդի թավշապատ բարձունքում, վեր խոյացող հոյակապ հուշահամալիրը (ճարտարապետներ՝ Ա. Թարխանյան, Ս. Քալաշյան): Գեղեցիկ է ավանդազրույցը՝ կապված Ծիծեռնակաբերդի անվան հետ, ըստ որի այստեղ եղել է սիրո եւ գեղեցկության աստվածուհի Աստղիկի տաճարը, որի երկրորդ հարկում բույն դրած ծիծեռնակները, որպես սուրհան}դակներ, լուրեր էին տանում Աստղիկ դիցուհու սիրեցյալին՝ հայոց գերագույն աստված Վիշապաքաղ Վահագնին: Այստեղից էլ Ծիծեռնակաբերդ անվանումը: Համալիրի հարթակից ցած են տանում աստիճանները, որոնցով իջնելիս կամա, թե ակամա պետք է խոնարհվես՝ ինչպես հայոց սրբարանների շեմից ներս մտնելիս:

Ծիծեռնակաբերդ հուշահամալիր եկած ուխտավորները հարգանքի տուրք մատուցեցին, բյուրավոր հայ նահատակների ան-մահ հիշատակին, ծաղիկներ զետեղեցին եւ աղոթք բարձրացրին առ Տերը, որ նրանց մահը զուր անցած չլինի: Թող նրանց զոհաբերությունը ժամանակակից մարդուն հիշեցնի մոլեռանդության եւ անհանդուրժողականության սարսափելի հետեւանքների մասին, եւ թող դա ողջ մարդկությանը մղի ձգտելու խաղաղության, հանդուրժողականության եւ փոխըմբռնման:

Գյումրու «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման անդամները խորին շնորհակալություն են հայտնում «Հայաքվե» համակարգող Ավետիք Չալաբյանին` Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցը հովանավորելու համար:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները