| ՀՈԳԵՎՈՐ
ԶՈՒՅՑ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՎԱԳ ՇԱԲԱԹՎԱ ԽՈՐՀՐԴԻՆ
 իրակի
թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի եւ թեմի հոգեւոր տեսուչ
Տ. Նարեկ եպս. Ավագյանի օրհնությամբ, թեմի երիտասարդաց միությունը
կազմակերպեց հոգեւոր զրույց-քննարկում՝ նվիրված մեր Տեր Հիսուս Քրիստոսի
երկրավոր կյանքի վերջին՝ Ավագ շաբաթվա խորհրդին:
Հանդիպումն անկացրեց Ազատանի հովվության հոգեւոր հովիվ Տ. Մակար
քհն. Գալամդարյանը, ով իր խոսքում անդրադարձավ Ավագ շաբաթվա յուրաքանչյուր
օրվա խորհրդին՝ բացահայտելով դրանց հոգեւոր խորությունն ու նշանակությունը
քրիստոնյայի կյանքում:
Քննարկման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան առավել
խորությամբ հասկանալ, թե ինչպես է Ավագ շաբաթը մեզ առաջնորդում ինքնաքննության,
ապաշխարության եւ ներքին վերափոխման ճանապարհով: Հատկապես շեշտադրվեց,
որ Աստծո սերը մարդու հանդեպ հատկապես դրսեւորվում է անսահման ներողամտությամբ,
ողորմածությամբ ու արդարությամբ: Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց
նաեւ Վերջին ընթրիքի խորհրդին՝ որպես սիրո, խոնարհության ու ծառայասիրության
բարձրագույն դրսեւորում: Այն մեզ հիշեցնում է, որ քրիստոնեական կյանքը
նախ եւ առաջ սիրո հարաբերություն է՝ Աստծո եւ մերձավորի հետ:
Թող
Ավագ շաբաթվա խորհուրդը դառնա յուրաքանչյուրիս համար ներքին վերափոխման,
հավատքի զորացման եւ սիրո իրական ապրումի ճանապարհ:
ՄԱՐԻԱՄ ՍՈՒՔԻԿՅԱՆ
>>>
|
|