| «ԵԹԵ
ՔՐԻՍՏՈՍ ՉԻՑԷ ՅԱՐՈՒՑԵԱԼ, ԸՆԴՈՒՆԱՅՆ Է
ՔԱՐՈԶՈՒԹԻՒՆՆ ՄԵՐ, ԸՆԴՈՒՆԱՅՆ ԵՆ ԵՒ ՀԱՒԱՏՔՆ ՁԵՐ»
ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔ ԵԿԵՂԵՑՈՒՄ
«Ուրախացան ազգըք մարդկան,
Յորժամ լուան զքո յարութիւնդ,
Նորափետուր զարդարեցան Ի յարութեան Սուրբ Միածնիդ»
ՇԱՐԱԿՆՈՑ
 ատիկը
քրիստոենական Եկեղեցու ամենահին տոնն է եւ հաստատվել է դեռեւս առաքյալների
կողմից, որոնք էլ պատգամեցին բոլոր հավատացյալներին տոնել այն ի
հիշատակ Քրիստոսի Հարության: Քրիստոնեությունն անմահության, Քրիստոսի
Հարության իրողության վրա հիմնված եւ մարդուն հավիենականություն
առաջնորդող հավատ է, նրա հիմքն ու էությունը: Ուստի պատահական չէ,
որ Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության լուսավոր տոնն ամենից սիրելին
է տաղավար տոների մեջ: Աստծո Միածին Որդին, մեղավոր մարդկության
փրկության համար, հանձն առավ խաչի անարգ ու ստորացուցիչ մահը, ճաշակեց
չարչարանքների ողջ դառնությունը, թաղվեց, գերեզման դրվեց, սակայն,
ինչպես եւ խոստացել էր Իր հետեւորդներին, երրորդ օրը հրաշապես հարություն
առավ մեռյալներից՝ մեզ հարության հույսը պարգեւելով:
Քրիստոսի Հարությունը մարդկային գոյության նորոգումն է եւ հավիտենության
պարգեւը բոլորիս: «Ես եկա, որպեսզի կյանք ունենան եւ առավել եւս
ունենան» (Հովհ. Ժ 10),- ասում է Տերը: Քրիստոսի պարգեւած կյանքը,
մեր առօրեական դժվարություններից ու հոգսերից վեր, նոր իրականություն
է, ուր Աստծո կամքն է տնօրինում, ուր Տիրոջ պատվիրաններն ու պատգամներն
արդյունավորվում են երկնահաճ իրագործումներով, եւ կյանքի խավարը
վերածվում է այգաբացի: Կյանքի հաղթանակը մահվան դեմ հնարավոր դարձավ
Աստծո մարդասիրությամբ, Աստծո Որդու՝ մարդկության Փրկչի հանձն առած
չարչարանքներով, խաչելությամբ ու հարությամբ: Պիղատոսի անիրավ դատի
ընթացքում ամբոխը, Քրիստոսի փոխարեն, նախընտրեց ավազակ Բարաբբային՝
խաչելության մատնելով Աստվածորդուն: Անմեղի փոխարեն ընտրվեց մեղավորը,
արդարի փոխարեն՝ չարագործը, որովհետեւ իրենց գործերը չար էին, որովհետեւ
ով չարիք է գործում, ատում է լույսը, «…որ լույսը եկավ աշխարհ, սակայն
մարդիկ խավարն ավելի սիրեցին…» (Հովհ. Գ 19): Խաչի մոտ Քրիստոսին
հավատացողներն ու հետեւորդները ողբում էին, մինչ շատերը ծաղրում
էին Նրան՝ ասելով. «Եթե Աստծո Որդի ես, իջիր այդ խաչից…եւ…կհավատանք»
(Մատթ. ԻԷ 40-42):
ՏՈՆ ՀՐԱՇԱՓԱՌ ՀԱՐՈՒԹՅԱՆ
5
ապրիլի: Քրիստոսի Հարությունը ողջ մարդկության խոստումն է: Ավագ
շաբաթվա Ճրագալույցի Ս. Պատարագով սկսվում է Հարության տոնը, իսկ
Կիրակի օրը զատկական Պատարագով այն վերածվում է հանընդհանուր տոնախմբության:
Հիսուս Իր մահով հաղթեց մահվանը՝ մարդ արարածներիս փրկության համար:
Երբ զատկական Պատարագին լսում ենք «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» ավետիսը,
մենք եւս, մեր ձայնը բարձրացնելով, «ականատեսները» լինելով Քրիստոսի
հրաշափառ Հարության, պատասխանում ենք. «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:
Առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց զատկական Սուրբ եւ անմահ Պատարագ՝
ձեռամբ Իզմիրլյան ԲԿ-ի հոգեւոր տեսուչ Տ. Հովհաննես աբղ. Թորգոմյանի:
Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, պատարագիչ Հայր
Սուրբն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի
զատկական պատգամը:
ՀԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ
6 ապրիլի: Հիշատակ մեռելոց: Առավոտյան Ս. Աստվածածին մայր եկեղեցում
մատուցվեց մեռելոցի Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ի հիշատակ համորեն ննջեցելոց:
Օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավգ. քհն, Առաքելյանը:
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ
>>>
|
|