|
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
 այր
Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն
ենք բերում բոլոր տիկնանց եւ օրիորդաց եւ շնորհավորում Կանանց տոնի
առիթով:
Վերստին ուրախությունն ունենք մեծարելու մեր մայրերին ու քույրերին
եւ արժեւորելու նրանց բարի ավանդը՝ շնորհալի, ազգասեր ու հայրենասեր
սերունդներ դաստիարակելու գործում, ինչպես նաեւ նրանց գնահատելի
ձեռքբերումները գիտության ու կրթության, տընտեսության, առողջապահության
եւ այլ կարեւոր ոլորտներում: Արդարեւ, այսօրվա անկայուն աշխարհում,
երբ մեր ժողովուրդն ամենուր բազում դժվարություններ է կրում, շատ
հոգսեր ծանրացած են նաեւ կանանց ուսերին, ովքեր, իրենց ընտանիքների
հոգատարության հետ մեկտեղ, նվիրումով ու նախանձախնդրությամբ, ջանքեր
են ներդնում ազգային կյանքի առաջընթացի եւ մեր հայրենիքի զորացման
համար:
Մեր աղոթքն ու մաղթանքն է, որ Բազումողորմ Աստված խաղաղություն պարգեւի
աշխարհին ու մեր հայրենիքին եւ Իր օրհնության ու շնորհների ներքո
պահպանի մեր մայրերին ու քույրերին, որպեսզի, հավատով եւ հույսով
զորացած, շարունակեն իրենց գովարժան հանձնառություններով նպաստ բերել
մեր երկրի ու ժողովրդի բարօրությանը:
Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի սերն ու ողորմությունը, շնորհներն ու
օրհնությունը լինեն մեզ հետ եւ բոլորի այսօր եւ միշտ. ամեն:
ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
>>>
|
|