| Լրահոսից
1 մարտի - Անառակի կիրակի: Առաջնորդանիստ
Ս. Աստվածածին եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Վարագ
քհն. Հակոբյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ,
օրվան համահունչ քարոզ խոսեց Տ. Թաթուլ ավգ. քհն Հակոբյանը:
8 մարտի - Տնտեսի կիրակի: Ս. Յոթվերք մայր եկեղեցում,
ձեռամբ Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանի, մատուցեց Սուրբ եւ անմահ
Պատարագ: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր
պատշաճի քարոզ խոսեց Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը:
15 մարտի - Դատավորի կիրակի: Ս. Յոթվերք եկեղեցում մատուցվեց
Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը:
Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հանգամանալից
քարոզ խոսեց Սարգիս սրկ. Հարությունյանը:
21 մարտի - Ս. Գրիգոր Լուսավորչի մուտն ի Վիրապ:
Ս. Յոթվերք մայր եկեղեցում, տոնի ուրախ առիթով, մատուցվեց Սուրբ
եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Վարագ քհն.
Հակոբյանը:
Նույն օրը՝ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, Սուրբ եւ անմահ Պատարագ
մատուցեց եւ ոգեշունչ քարոզ խոսեց Շիրակի թեմի հոգեւոր տեսուչ Տ.
Նարեկ եպս. Ավագյանը:
22 մարտի - Գալստյան կիրակի: Ս. Աստվածածին եկեղեցում
Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցվեց ձեռամբ Տ. Վարագ քհն. Հակոբյանի,
հընթացս որի՝ «Հայր մեր»-ից առաջ, ոգեշինիչ քարոզ խոսեց Շիրակի թեմի
հոգեւոր տեսուչ Տ. Նարեկ եպս. Ավագյանը:
29 մարտի - Ծաղկազարդ: Ս. Յոթվերք եկեղեցում մատուցվեց
Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավգ. քհն.
Հակոբյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ,
օրվան պատշաճող քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:
>>> |
|