| Մանուկներին՝
Սրբազան Պատմություն
ԵՐԿՆՔԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԻ ՄՈՏ
ի
անգամ երկնքի դարպասների մոտ հավաքվեցին մի քանի հարյուր հոգի, տղամարդ
եւ կին, ովքեր այդ օրն էին մահացել: Սուրբ Պետրոսը, դրախտի դարպասների
ապագա պահապանը, կարգավորում էր շարժումը:
-
Շեֆի հանձնարարականով բոլորդ կբաժանվեք երեք խմբի՝ կախված նրանից,
թե ինչպես եք պահել տասը պատվիրանները: Առաջին խմբում կլինեն նրանք,
ովքեր խախտել են տասը պատվիրաններից յուրաքնչյուրը՝ գոնե մեկ անգամ,
երկրորդ խմբում նրանք, ովքեր գոնե մեկ անգամ խախտել են տասը պատվիրաններից
որեւէ մեկը: Երրորդ խումբը, որը մեր կարծիքով ամենամեծաքանակը կլինի,
կկազմեն նրանք, ովքեր իրենց կյանքի ընթացքում երբեւէ որեւէ պատվիրան
չեն խախտել: Այսպես,- շարունակեց Սուրբ Պետրոսը,- բոլոր տասը պատվիրանները
խախտողները թող աջ կողմում կանգնեն:
Հոգիների կեսից ավելին հայտնվեց աջ կողմում:
- Հիմա,-բացականչեց նա,- մնացածներից նրանք, ովքեր գոնե մեկ պատվիրան
են խախտել, թող ձախ կողմում կանգնեն:
Մնացած բոլորն անցան ձախ կողմը: Համարյա բոլորը… Իրականում բոլորը,
բացի մեկից: Ինչ-որ մի լավ մարդու հոգի կենտրոնում միայնակ կանգնած
մնաց: Իր ամբողջ կյանքի ընթացքում նա գնացել էր բարի ցանկությունների,
բարի մտքերի եւ գործերի ճանապարհով: Սուրբ Պետրոսը զարմացավ: Միայն
մի հոգի մնաց լավագույնների խմբում: Նա անմիջապես Աստծուն կանչեց,
որպեսզի տեղյակ պահի պատահածի մասին:
- Տե՛ս, թե ինչ է ստացվում: Եթե շարժվենք նախնական ծրագրին համապատասխան,
ապա, իր բարեպաշտության դիմաց հատուցում ստանալու փոխարեն, այս խեղճը
պետք է տանջվի մենակությունից: Կարծում եմ՝ ինչ-որ բան պետք է ձեռնարկել:
Աստված կանգնեց մեղավորների խմբի առաջ եւ ասաց.
- Նրանք, ովքեր հիմա կապաշխարեն, կներվեն, եւ նրանց մեղքերը կմոռացվեն:
Ապաշխարողները կարող են միանալ կենտրոնում գտնվող մաքուրներին եւ
անարատներին: Կամաց կամաց բոլորն սկսեցին տեղաշարժվել կենտրոն: Հանկարծ
բղավոց լսվեց.
- Կանգնե՛ք: Անօրինականություն է: Դավաճանություն է:
Սրբի ձայնն էր:
- Այդպես չի լինի: Եթե ինձ նախօրոք զգուշացնեիք, որ մեղքերը ներվելու
են, կյանքս դատարկ տեղը չէի ծախսի:
* * *
Եթե ամբողջ կյանքդ ապրես այնպես, ինչպես ցանկանում ես, գործես ամենաանընդունելի
արարքները, միեւնույն է, երկնքի դարպասների մոտ բացատրություն ես
տալու: Մարդիկ, ովքեր բնույթով բարի են, ձգտում են կյանքը «մաքուր»
ապրել: Եթե նրանց տրվի ժամանակ, որի ընթացքում կարող են անել այն,
ինչ կցանկանան եւ իմանան, որ իրենց արարքների համար չեն պատժվի,
հավատացեք՝ կգործեն ամենավատ մեղքերը:
ԽՈՐԽԵ ԲՈՒԿԱՅ
>>>
|
|