Չկա ավելի մեծ շնորհ, օրհնություն ու մխիթարություն, քան լինել հարազատ ժողովրդի կողքին իր պայքարի նվիրական պահին, քաջալերել նրան՝ հավատարմությունը պահել հայրենիքին, քրիստոնեական իր հոգուն, ազգի իղձերին ու լուսավոր գալիքի տեսիլքին:

  ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԷ Տարի, Թիվ 3 (315), մարտ 2026 թ.  


 

       

ՄԽԻԹԱՐ ՎԱՐԴԱՊԵՏ ԳՈՇՆ ԱՐԴԱՐ ԴԱՏԱՎՈՐԻ
ՓՆՏՐՏՈՒՔՆԵՐՈՒՄ

իրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի եւ հոգեւոր տեսուչ Տ. Նարեկ եպս. Ավագյանի օրհնությամբ, Ռուբեն Մելիքյանի եւ թեմի երիտասարդաց միության համագործակցությամբ, սոցիալ-կրթական կենտրոնում մարտի 15-ին տեղի ունեցավ Դատավորի կիրակիին նվիրված բանախոսություն՝ «Մխիթար վարդապետ Գոշն արդար դատավորի որոնումներում» թեմայով:

Բանախոսությամբ հանդես եկավ իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Ռուբեն Մելիքյանը, ով անդրադարձավ հայ իրավական մտքի կարեւորագույն ներկայացուցիչներից մեկի՝ Մխիթար Գոշի ուսմունքին, որն առնչվում է արդարությանը, դատական համակարգին ու դատավորի առաքելությանը:

Բանախոսության ընթացքում ներկայացվեց, թե ինչպիսի հատկանիշներով պետք է օժտված լինի արդար դատավորը՝ ըստ Մխիթար Գոշի պատկերացումների: Մասնավորապես առանձնացվեցին դատավորի համար անհրաժեշտ հիմնական որակները՝ գիտելիքն ու իմաստնությունը, պատշաճ զգայական եւ մտավոր վիճակը, տարիքային եւ փորձառության շեմը, ինչպես նաեւ անաչառությունը:

Քննարկման կարեւոր մաս կազմեց նաեւ դատավորի լեգիտիմության հարցը՝ սուրբգրային ընկալումների համատեքստում: Նշվեց, որ, քրիստոնեական ավանդության համաձայն, արդար դատաստանի գերագույն աղբյուրը Սուրբ Գիրքն է, իսկ առաջին եւ ամենաբարձր Դատավորը՝ Աստված: Այս համատեքստում ներկայացվեցին նաեւ դատավորի լեգիտիմության սուրբգրային համակարգը եւ այն բարոյական ու հոգեւոր հիմքերը, որոնց վրա պետք է կառուցվի արդար դատաստանը:

Հանդիպման ավարտին մասնակիցները հնարավորություն ունեցան իրենց հարցերն ուղղել բանախոսին եւ մասնակցել հետաքրքիր քննարկման:

Երիտասարդներն իրենց խորին շնորհակալությունը հայտնեցին պարոն Մելիքյանին՝ հետաքրքիր եւ բովանդակալից բանախոսության առիթով: Նրա կողմից ներկայացված դիտարկումները կարեւոր հնարավորություն դարձան երիտասարդների համար՝ ավելի խորությամբ անդրադառնալ արդարության, իրավունքի եւ քրիստոնեական արժեքների փոխկապակցվածությանը:

ՄԱՐԻԱՄ ՍՈՒՔԻԿՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները