Չկա ավելի մեծ շնորհ, օրհնություն ու մխիթարություն, քան լինել հարազատ ժողովրդի կողքին իր պայքարի նվիրական պահին, քաջալերել նրան՝ հավատարմությունը պահել հայրենիքին, քրիստոնեական իր հոգուն, ազգի իղձերին ու լուսավոր գալիքի տեսիլքին:

  ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԷ Տարի, Թիվ 3 (315), մարտ 2026 թ.  


 

       

ՄԻՋԻՆՔԸ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

արտի 11-ը՝ Մեծ պահքի 24-րդ օրը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավորները նշեցին Միջինքը, որ նշանակում է, թե քառասնորդական պահոց, այսինքն՝ հոգեւոր ճամփորդության կեսն արդեն հաղթահարված է:

Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի եւ թեմի հոգեւոր տեսուչ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանի օրհնությամբ երիտասարդաց միության անդամներն ինչպես ամեն տարի, այս տարի եւս միասին նշեցին Միջինքը:

Նախ Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում երիտասարդները, հոգեւոր դասի եւ հավատացյալների հետ, մասնակցեցին Հանգստյան ժամերգությանը, որի ընթացքում միասնաբար ընթերցեցին նաեւ Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ»-ը:

Ժամերգությունից հետո վերջիններս քայլեցին դեպի Շիրակի թեմի առաջնորդարան եւ փոխանցեցին Միջինքի գաթան Միքայել Սրբազանին՝ աղոթելով եւ մաղթելով նրան շուտափույթ ազատություն:

ՈՒՍԱԵԼԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՎ ԱՆԿԵՂԾ ԶՐՈՒՅՑ

Ինքնամաքրման, ապաշխարության ճանապարհի կեսին, սոցիալ-կրթական կենտրոնում, Արժանապատիվ Տ. Գառնիկ քահանա Ավոյանի հետ անկեղծ ու անմիջական զրույց ունենալու հնարավորություն ընձեռվեց երիտասարդներին:

Տեր Հայրը խոսեց Մեծ պահքի կարեւորության, այդ ընթացքում ապաշխարությամբ մաքրագործման, մեղքերը խոստովանելու եւ դրանցից զերծ ապրելու մասին, ինչպես նաեւ ընդգծեց, որ Մեծ պահքը լավ հնարավորություն է՝ բարի գործեր կատարելը սովորություն դարձնելու համար:

Հանդիպմանը երիտասարդներն իրենց հուզող հարցերը հղեցին Տեր Հորը՝ ստանալով սպառիչ պատասխաններ:

Հոգեւոր զրույցին հաջորդեց օրվա ավանդական հատվածը. միասին կտրեցին Միջինքի գաթան:

ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները