Միածինը մեկ անգամ ծնվեց ի Բեթղեհեմ եւ մեկ անգամ իջավ ի Հայաստան աշխարհ: Ամեն անգամ, երբ մարդն այցելի Բեթղեհեմ կամ Ս. Էջմիածին, Միածնը վերստին պիտի ծնվի ու իջնի նրա էության մեջ:

  ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԷ Տարի, Թիվ 1 (313), հունվար 2026 թ.  


 

       

Լրահոսից

1 հունվարի - Տարեմուտ, Կաղանդ: Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց Ամանորի Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Վարագ քհն. Հակոբյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը: Հավարտ Սուրբ Պատարագի կատարվեց Հայրապետական մաղթանք:

4 հունվարի - Ս. Յոթվերք մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը:

5 հունվարի - Ճրագալույց Ս. Ծննդյան: Ս. Յոթվերք եկեղեցում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանի: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, տոնի խորհուրդը մեկնող քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

6 հունվարի - Տոն Ծննդյան եւ Աստվածահայտնության: Ս. Յոթվերք եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Շիրակի թեմի հոգեւոր տեսուչ Տ. Նարեկ եպս. Ավագյանի:

7 հունվարի - Հիշատակ մեռելոց: Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանի:

13 հունվարի - Տոն անվանակոչության: Տոնի ուրասխ առիթով Ս. Աստվածածին մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց եւ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհրդին համահունչ, ոգեշունչ քարոզ խոսեց Տ. Վարագ քհն. Հակոբյանը:

15 հունվարի - Մարմաշենի հովվության հոգեւոր հովիվ Տ. Փառեն քհն. Պետրոսյանի ձեռամբ, Ս. Հովհաննես եկեղեցում, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, հոգենորոգ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

18 հունվարի - Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Տ. Վարագ քհն. Հակոբյանի: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, հանգամանալից քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

25 հունվարի - Բարեկենդան առաջավորաց պահոց: Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում մատուցվեց Սուբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

31 հունվարի - Սուրբ Սարգիս մատուռում, ձեռամբ Տ. Հակոբ քհն. Գրիգորյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Տոնի ուրախ առիթով՝ «Հայր մեր»-ից առաջ, ոգեշինիչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները