Միածինը մեկ անգամ ծնվեց ի Բեթղեհեմ եւ մեկ անգամ իջավ ի Հայաստան աշխարհ: Ամեն անգամ, երբ մարդն այցելի Բեթղեհեմ կամ Ս. Էջմիածին, Միածնը վերստին պիտի ծնվի ու իջնի նրա էության մեջ:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԷ Տարի, Թիվ 1 (313), հունվար 2026 թ.  


 

       

ԵՐԿՕՐՅԱ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ
ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ

եկտեմբերի 4-ին եւ 5-ին Շիրակի թեմի Ազատանի «Սուրբ Հարություն» կրթական կենտրոնի կիրակնօրյա դպրոցի սաները, հոգեւոր հովիվ Տ. Մակար քհն. Գալամդարյանի առաջնորդությամբ, երկօրյա այցով հյուրընկալվեցին Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Այցը յուրօրինակ ամփոփումն էր յոթնամյա բարեկամության եւ խթանը միասին անցկացնելիք տարբեր միջոցառումների, ծրագրերի ու հանդիպումների:

Օրերը գերհագեցած էին: Նախ մեզ մեծ սիրով ու ջերմությամբ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջում դիմվորեցին տնօրեն Տաթեւ Բլեյանը եւ ուսուցչուհի Սոնա Փափազյանը: Այնուհետեւ ունեցանք շրջայց քոլեջում եւ ծանոթություն առօրյային: Այցելեցինք գինեգործության բաժին, ուր ուսանողները հյուրերիս ծանոթացրին գինեգործության պատմությանն ու պատրաստման գաղտնիքներին: Պարուսույց Տիգրան Զոհրաբյանի հետ երեխաները սովորեցին նոր ազգային պարեր, ապա միասին պարեցին կրթահամալիրի ընկերների հետ: Խեցեգործության լաբորատորիայում, ուսուցիչ Մովսես Ավետիսյանի օգնությամբ, պատրաստեցին բաժակներ: Ելույթների նախապատրաստությունը Լիլիթ Առաքելյանի հետ անցավ հետաքրքիր, իսկ երեկոյան շահեկան զրույցներն ու խաղերն առավել աշխույժ մթնոլորտ ստեղծեցին:

Երկրորդ օրը կիրակնօրյա դպրոցի սաները Երեւանի Սուրբ Երրորդություն եկեղեցում մասնակցեցին, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող, ուսումնական ժամերգությանը, երգեցին շարականներ եւ հատվածներ Սուրբ Պատարագից: Ագարակում ներկա գտնվեցին ձիավարության դասընթացներին:

«Ճանաչենք մեր քահանաներին» նախագծով Արեւմտյան դպրոց-պարտեզի վերնատանը հանդիպում անցկացվեց Ազատանի հոգեւոր հովիվ Տ. Մակար քհն. Գալամդարյանի հետ: Տեր Մակարի զրույցը քահանա դառնալու, քահանայի ծառայության ու հոգեւոր կրթության շուրջ էր:

Երկօրյա ծրագրի ամփոփումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մարմարյա սրահում էր, ուր Ազատանի կիրակնօրյա դպրոցի սաները հանդես եկան «Հայաստան« երգի կատամամբ (խոսքերը՝ Պարույր Սեւակի, երաժշտությունը՝ Էդգար Հովհաննիսյանի):

Իրենց ելույթներից ոգեւորված եւ նոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերած՝ երեխաները վերադարձան Ազատան:

ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները