Միածինը մեկ անգամ ծնվեց ի Բեթղեհեմ եւ մեկ անգամ իջավ ի Հայաստան աշխարհ: Ամեն անգամ, երբ մարդն այցելի Բեթղեհեմ կամ Ս. Էջմիածին, Միածնը վերստին պիտի ծնվի ու իջնի նրա էության մեջ:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԷ Տարի, Թիվ 1 (313), հունվար 2026 թ.  


 

       

ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՀՅՈՒՐՆ ՈՒ ԿՈՇԿԱԿԱՐԻ ՏՂԱՆ

ամանակին մի կոշկակար էր ապրում: Նա այրի էր եւ ուներ փոքրիկ տղա: Քրիստոսի Ծննդյան տոնի նախօրեին տղան ասում է հորը. «Այսօր Փրկիչը մեզ հյուր կգա»:

- Սուտ է,- չի հավատում կոշկակարը:

- Դե կտեսնե՛ս, կգա: Ինքն է ինձ երազում այդ մասին ասել:

Տղան սպասում է հարգարժան հյուրին, նայում պատուհանից, բայց ոչ ոք չկա: Հանկարծ նա տեսնում է, թե ինչպես են բակում երկու տղա ծեծում մի տղայի, ով չէր էլ դիմադրում: Կոշկակարի տղան վազում է փողոց եւ ցրում տղաներին, իսկ տուժածին տուն բերում: Հոր հետ կերակրում են, լվանում, մազերը սանրում, եւ այդ ժամանակ կոշկակարի տղան ասում է.

- Հայրի՛կ, ես երկու կոշիկ ունեմ, իսկ իմ նոր ընկերոջ մատները կոշիկից դուրս են եկել: Թույլ տուր նրան իմ կոշիկները նվիրել: Փողոցում այնքան ցուրտ է, նաեւ այսօր էլ տոն է:

- Ինչ արած, թող քո կամքը լինի,- համաձայնում է հայրը:

Նրանք կոշիկները տալիս են տղային, եւ վերջինս ուրախ, պայծառ տուն է գնում: Անցնում է որոշ ժամանակ, եւ կոշկակարի որդին դարձյալ պատուհանից չի հեռանում` հույս ունենալով, որ Փրկիչն իրեն հյուր կգա: Տան մոտով մի մուրացկան է անցնում եւ խնդրում.

- Բարի՛ մարդիկ, վաղը Սուրբ Ծնունդ է, իսկ ես ոչինչ չեմ կերել, խնդրում եմ, օգնեք, հանուն Քրիստոսի:

- Մտեք ներս, պապիկ,- կանչում է տղան,- Աստված Ձեզ առողջություն տա:

Տղան հոր հետ կերակրում, խմեցնում է ծերունուն, եւ նա հիանալի տրամադրությամբ հեռանում է: Իսկ տղան դեռ սպասում է Քրիստոսին եւ արդեն սկսում է անհանգստանալ: Մթնում է, փողոցում վառվում են բոլոր լույսերը: Հանկարծ կոշկակարի տղան բղավում է.

- Օ՜, հայրիկ, այնտեղ` սյան մոտ, ինչ-որ կին է կանգնած` փոքր երեխան գրկին: Տե՛ս, ինչքա՜ն են նրանք մրսում:

Տղան վազում է փողոց եւ նրանց տուն բերում: Կերակրում են, խմեցնում, եւ տղան ասում է.

- Այս ցրտին ո՞ւր պետք է գնան: Փողոցում բուք ու բորան է: Խնդրում եմ, թող այսօր մեր տանը գիշերեն:

- Որտե՞ղ պետք է գիշերեն,- հարցնում է կոշկակարը:

- Դու բազմոցին կքնես, ես` սնդուկի վրա, իսկ նրանք` մեր անկողնում:

- Դե լավ, թող մնան:

Վերջապես բոլորը պառկում են քնելու: Տղան նորից երազ է տեսնում. Փրկիչը գալիս է եւ սիրալիր ասում. «Իմ հրաշք, միշտ երջանիկ եղիր»:

- Աստված, իսկ ես քեզ ցերեկն էի սպասում,- ասում է տղան:

Իսկ Աստված պատասխանում է. «Իմ թանկագին, ցերեկը ես արդեն երեք անգամ եկել եմ քեզ մոտ: Եվ երեք անգամն էլ դու ինձ ընդունել ես այնպես, որ ոչ մեկի մտքով չէր էլ անցնի»:

- Աստված, ես չգիտեի: Այդ ե՞րբ:

- Այո, չգիտեիր, բայց միեւնույնն է, ընդունեցիր: Առաջին անգամ ոչ թե տղային փրկեցիր չարագործների ձեռքից, այլ` ինձ: Շնորհակալ եմ քեզ, իմ հարազատ:

- Աստված, իսկ երկրորդ անգամ ե՞րբ եկար: Ես անընդհատ պատուհանից նայում էի,- հարցնում է կոշկակարի տղան:

- Իսկ երկրորդ անգամ մուրացկանը չէր, այդ ես էի եկել ընթրիքին: Հորդ հետ չորուկն էիք ուտում, իսկ ինձ տոնական թխվածքը տվեցիք:

- Դե, գոնե երրորդ անգամ ճանաչեի քեզ, Աստված:

- Իսկ երրորդ անգամ մորս հետ գիշերեցի այստեղ:

- Ինչպե՞ս թե:

- Մի անգամ ստիպված եղանք Հերովդեսից փախչել Եգիպտոս: Այդպես դուք ինձ ու մորս սյան մոտ գտաք, ինչպես եգիպտական անապատում գտան, եւ տեղավորեցիք ձեր ապաստանում: Հավերժ երջանիկ եղիր, սիրելի՛ս:

Առավոտյան տղան արթնանում է եւ առաջին հերթին հարցնում. «Որտե՞ղ են երեխան ու կինը»: Նայում է շուրջը, բայց ոչ ոք չկար: Կոշիկները, որը երեկ աղքատին էր նվիրել, նույն տեղում դրված էին, տոնական տորթը` նույնպես: Իսկ սրտում այնպիսի աննկարագրելի ուրախություն էր, որ երբեւէ չէր զգացել:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները