Միածինը մեկ անգամ ծնվեց ի Բեթղեհեմ եւ մեկ անգամ իջավ ի Հայաստան աշխարհ: Ամեն անգամ, երբ մարդն այցելի Բեթղեհեմ կամ Ս. Էջմիածին, Միածնը վերստին պիտի ծնվի ու իջնի նրա էության մեջ:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԷ Տարի, Թիվ 1 (313), հունվար 2026 թ.  


 

       

ԱՄԱՆՈՐՅԱ ԾՐԱԳԻՐ «ԴԵՊԻ ԵՐԵՎԱՆ ԵՎ ԵՏ» ԽՈՐԱԳՈՎ

եկտեմբերի 13-ին եւ 14-ին Շիրակի թեմի Ազատանի հովվության (Ազատան, Ղարիբջանյան, Ախուրիկ, Երազգավորս, Բայանդուր) կիրակնօրյա դպրոցների 100 սան, հոգեւոր հովիվ Տ. Մակար քհն. Գալամդարյանի առաջնորդությամբ, մասնակցեց, «Սերգեյ Ասլանյան» հիմնադրամի կողմից կազմակերպված, «Դեպի Երեւան եւ հետ» ամանորյա ծրագրին, որը գերհագեցած էր եւ շատ հետաքրքիր:

Առաջին հատվածում երեխաներն այցելեցին Պատմության ազգային թանգարան, ուր ուսումնասիրեցին հայոց պատմության հետաքրքիր ու կարեւոր էջերը, ծանոթացան մարդու ծագումնաբանությանը, հայոց թագավորական դինաստիաներին, քրիստոնեության ընդունմանն ու գրերի գյուտին, հայոց տպագրության պատմությանը, Ուրբաթագրքին, հայոց հոգեւոր մեծ ժառանգությանը:

Հետաքրքիր էր նաեւ շրջայցը հանրապետության հրապարակում եւ ամանորյա Երեւանի այլ վայրերում:

Երկրորդ կանգառը «Ինժեներական քաղաք»-ում էր: Երեխաներն այցելեցին Գիտության թանգարան, ուր ծանոթացան ճարտարագիտության, ֆիզիկայի եւ արդյունաբերության ձեռքբերումներին: Այնուհետեւ նրանց մի մասը մասնակցեց, Space 42-ի կողմից կազմակերպված, ինտերակտիվին, որը նվիրված էր տիեզերքին եւ աստղագիտությանը:

Երեխաների մյուս մասը մասնակցեց ռոբոտաշինության դասի, «ծանոթացավ» իրական ռոբոտի հետ, սովորեց, թե ինչպես են առկա տեխնոլոգիաները ներդաշնակորեն ինտեգրվում արհեստական բանականության հետ: Իսկ վերջում փոքրիկներին սպասվում էին նաեւ ամանորյա նվերներ «Սերգեյ Ասլանյան» հիմնադրամի կողմից

Մեր խորին շնորհակալությունը սիրելի «Սերգեյ Ասլանյան» հիմնադրամին, տնօրինությանն ու աշխատակազմին՝ երեխաների օրը տոնի վերածելու եւ այսքան գիտելիքով զինելու համար:

ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները