Միածինը մեկ անգամ ծնվեց ի Բեթղեհեմ եւ մեկ անգամ իջավ ի Հայաստան աշխարհ: Ամեն անգամ, երբ մարդն այցելի Բեթղեհեմ կամ Ս. Էջմիածին, Միածնը վերստին պիտի ծնվի ու իջնի նրա էության մեջ:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԷ Տարի, Թիվ 1 (313), հունվար 2026 թ.  


 

       

«ՃԱՆԱՉԵՆՔ ԱՍՏԾՈ ԿԱՄՔԸ»

իրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի եւ թեմի հոգեւոր տեսուչ Տ. Նարեկ եպս. Ավագյանի օրհնությամբ Երիտասարդաց միությունն անցկացնում է հոգեւոր զրույցների շարք:

Դեկտեմբերի 17-ին սոցիալ-կրթական կենտրոնում տեղի ունեցավ «Ճանաչենք Աստծո կամքը» խորագրով հանդիպումների շարքի յոթերորդ հանդիպումը Մարմաշենի հովվության Տ. Փառեն քհն. Պետրոսյանի հետ: Այս անգամ զրույցը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու յոթը խորհուրդներից ձեռնադրության մասին էր:

Տեր Հայրը խոսեց ձեռնադրության, դրա պայմանների, սեփական հոգեւոր ծառայության պատմության, ինչպես նաեւ կարգալուծության շուրջ:

Զրույցն ուղեկցվեց հարց ու պատասխանով, որի ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան բարձրաձայնել իրենց հետաքրքրող հարցերն ու ստանալ հոգեւոր սպառիչ մեկնաբանություններ:

Տեր Հայրը կարեւորեց նմանատիպ հոգեւոր զրույցների անցկացումը՝ նշելով, որ նման հանդիպումներն առանձնահատուկ հնարավորություն են հատկապես երիտասարդների համար:

ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները