| ԱՄԱՆՈՐԻ
ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐԸ
 եկտեմբերի
29-ին, Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի եւ թեմի
հոգեւոր տեսուչ Տ. Նարեկ եպս. Ավագյանի օրհնությամբ, թեմի երիտասարդաց
միությունը կազմակերպեց տարեվերջյան հետաքրքիր ու խորհրդավոր հանդիպում՝
«Ամանորի եւ Սուրբ Ծննդյան խորհրդանիշները» թեմայով:
Բանախոսն էր բարեշնորհ Սարգիս սարկավագ Հարությունյանը, ով ներկայացրեց
տոների խորհուրդը, նշանակությունն ու դրանց հոգեւոր պատգամը՝ ընդգծելով
հատկապես Սուրբ Ծննդյան կարեւորությունը քրիստոնյայի կյանքում:
Հանդիպմանը մասնակցում էին թեմի տարբեր եկեղեցիների երիտասարդաց
միությունների անդամներ: Մթնոլորտը լի էր ջերմությամբ ու հոգեւոր
ուրախությամբ. մասնակիցները միմյանց շնորհակալություն հայտնեցին
անցնող տարվա համար, փոխանակեցին գալիք տարվա բարեմաղթանքներ եւ
միասին երգեցին Սուրբ Ծննդյան երգեր:
ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆ
>>>
|
|