Միածինը մեկ անգամ ծնվեց ի Բեթղեհեմ եւ մեկ անգամ իջավ ի Հայաստան աշխարհ: Ամեն անգամ, երբ մարդն այցելի Բեթղեհեմ կամ Ս. Էջմիածին, Միածնը վերստին պիտի ծնվի ու իջնի նրա էության մեջ:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԷ Տարի, Թիվ 1 (313), հունվար 2026 թ.  


 

       

«ԿԱՆ ՄԱՐԴԻԿ, ՈՐՈՆՑ ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀՆ ՈՒ
ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ԽՈՍՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՓՈԽԱՐԵՆ»
ՄԻՔԱՅԵԼ ՍՐԲԱԶԱՆԻՆ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԻԹՈՎ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆ

ասներկու տարեկանից կամավոր սահմանափակել եմ իմ ազատությունը՝ ընտրելով հոգեւոր ասպարեզը: Վախեցնել ազատությունները կամավոր սահմանափակած անձին այս անազատությամբ՝ պարզապես ծիծաղելի է: Բայց դարձյալ շնորհակալ եմ Աստծուն, որ այս հնարավորությունը տվեց, որպեսզի ես հասկանամ՝ ինչպես կարելի է թվացյալ անազատության մեջ լինել լիակատար ազատ:

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

Դեկտեմբեր 27, 2025, 14:23: Ծննդյան տորթ, մոմեր, ծափեր, շնորհավորանքներ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բակում՝ թեմակալ Առաջնորդի ծննդյան օրվա առիթով:

Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի ծննդյան օրը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի մոտ էին հավաքվել Սրբազանի հարազատները, հասարակական եւ քաղաքական գործիչներ, թեմի հոգեւորականներ, հավատացյալներ՝ շնորհավորելու նրան:

Միքայել Սրբազանը հիվանդասենյակից ողջունեց հավաքվածներին: Երգիչ-երգահան, 44-օրյա պատերազմում որդուն կորցրած Դավիթ Ամալյանը, լրագրողների հետ զրույցում, ասաց. «Այսօր մի տեսակ ամաչում ենք դրսում լինելուց»:

* * *

Սիրելի՛ Սրբազան եղբայր,

Մեծ սիրով ու սրտով շնորհավորում ենք ծննդյանդ տարեդարձը՝ մաղթելով կատարյալ առողջություն, անսասան կամք, աննկուն հավատք եւ ամբողջական սեր, որ կրում ես քո սրտում եւ որոնցով ապրել ես ու վկայել ողջ կյանքում:

Ծննդյանդ տարեդարձն այս տարի նշում ես հայրենիքի եւ հավատքի համար, խղճի եւ ազատության համար, պատվի եւ մեր երազների համար պայքարի ելած, սակայն կալանավորված կարգավիճակով: Մեր միակ մաղթանքն է, որ գալիք տարի ծննդյանդ տարեդարձը նշենք չարիքից ազատ եւ հույսով ու հաղթանակով ապրող մեր համբուրելի երկրում՝ Հայաստան աշխարհում:

Մեր կալանավորված, բայց ազատ, բանտված, բայց չսահմանափակված, զնդանված, բայց չծնկած պայմաններից մեր սերը, ողջույնն ու շնորհավորանքները քեզ՝ մաղթելով մեր Տիրոջ զորությունը, առաջնորդությունն ու օրհնությունհը:

Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Հայր Աստծու սերը եւ Սուրբ Հոգու համբույրը լինեն քեզ հետ. ամեն:

Խցակից եղբայրական սիրով եւ աղոթքով՝

Տ. ԲԱԳՐԱՏ ԱՐՔԵՊՍ. ԳԱԼՍՏԱՆՅԱՆ
Տ. ԱՐՇԱԿ ԱՐՔԵՊՍ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

* * *

Այսօր այս մեծ հայի, ՀՀ արժանապատիվ քաղաքացու, ազնվագույն մարդու, ամբողջ բջիջներով հոգեւորականի ծննդյան տարեդարձն է: Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան՝ անուն-կենսագրություն, որ այլեւս ոսկե տառերով արձանագրված է մեր Սուրբ Եկեղեցու նորագույն պատմության էջերում: Այսօրվա իրականության մեջ Սրբազանը կանգնած է իբրեւ հայեցակետ, որպեսզի «բազում սրտերի խորհուրդներ հայտնի դառնան» (Ղուկ. Բ 35): Միքայել Սրբազանի ազատազրկման հանդեպ կեցվածքը՝ դրական, թե բացասական, բացահայտում է յուրաքանչյուրիս անկեղծությունն ու սրտացավությունը մեր հայրենիքի ու պետականության, մեր ազգի ու Եկեղեցու հանդեպ:

Որդիական խոնարհությամբ եւ առ Աստված գոհաբանությամբ շնորհավորում եմ սիրելի Սրբազանիս ծննդյան տարեդարձը:

ՌՈՒԲԵՆ ՎՐԴ. ԶԱՐԳԱՐՅԱՆ

* * *

Այսօր ՀԱԵ Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի ծննդյան տարեդարձն է:

Սրբազան Հայրը մեզ համար միայն թեմակալ Առաջնորդ չէ: Նա հոգեւոր հայր է՝ իր խոսքով, իր լռությամբ, իր խստությամբ ու պատասխանատվությամբ: Նրա ծառայությունը տարիներ շարունակ եղել է հավատքի պահպանման, խղճի պաշտպանության եւ Հայ Եկեղեցու արժանապատիվ ներկայության օրինակ:

Ցավալիորեն, այսօր նա իր կոչումն ու ծննդյան օրը դիմավորում է քաղաքական հալածանքի եւ ազատությունից զրկված լինելու պայմաններում, ինչը չի կարող անտարբեր թողնել ոչ մի հավատավոր հայի:

Այս օրը պարզապես աղոթում ենք Սրբազան Հոր առողջության, հոգեւոր խաղաղության եւ զորության համար՝ շարունակելու իր աստվածահաճո առաքելությունը ի սպաս Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ մեր ժողովրդի:

Սրտանց շնորհավորում եմ Սրբազան Հայր, Աստված պահապան Ձեզ:

ԴԱՎԻԹ ԱՆԱՆՅԱՆ
ՊԵԿ ՆԱԽԿԻՆ ՂԵԿԱՎԱՐ

* * *

Այսօր Հայ Առաքելական Ս. Եկեղեցու Շիրակի թեմի Առաջնորդ Բարձրաշնորհ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի ծննդյան օրն է:

Միքայել Սրբազանը քաղաքական դրդապատճառներով, շինծու քրեական գործով, շուրջ 7 ամիս բանտարկության մեջ է: Գյումրի քաղաքի եւ Շիրակի մարզի բոլոր համայնքների հավատավոր ժողովրդի անունից ջերմորեն շնորհավորում ենք սիրելի եւ իմաստուն Սրբազան Հոր ծննդյան տարեդարձը, մաղթում, որպեսզի Տիրոջ ամենախնամ Աջը միշտ հովանի լինի նրան: Շուտափույթ ապաքինում, քաջառողջություն ու երկար տարիների կյանք ենք ցանկանում: Շիրակ աշխարհն ունի նման անձնուրաց, ճշմարտախոս հոգեւոր առաջնորդի կարիք: Արդարությունը կարող է հիվանդանալ, բայց մահանալ՝ երբե՛ք: Սրբազան Հայրը լինելու է իր հավատավոր հոտի կողքին:

Սրբազան Հայր, մաղթում ենք, որ շարունակեք լինել մարդասիրության եւ հայրենասիրության, քաջության, արդարության վառ օրինակ, հայ քրիստոնյայի եւ առաջնորդի նախանձելի կերպար՝ ի բարօրություն համայն հայության, Հայաստանի եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու:

Որդիական խոնարհութեամբ մատչիմ ի համբոյր Ձերդ սրբազնութեան Ս. աջոյն

«Մայր Հայաստան» կուսակցութեան անդամ՝
ԴԵՐԵՆԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆ

* * *

Այսօր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ծննդյան օրն է: Բացառիկ ոգու եւ գիտելիքների տեր Սրբազանն անգամ անազատության մեջ գտնվելով՝ օրինակ է ծառայում, թե ինչպիսին պետք է լինի սկզբունքային, հայրենասեր ու հայրենանվեր հայը, հոգեւոր առաջնորդը: Մեծ պատիվ է ինձ համար Միքայել Սրբազանի ժամանակակիցը լինելը, նրա հետ առնչվելու, պատգամները լսելու հնարավորություն ունենալը:

Վստահ եմ, որ Սրբազանը հաղթահարելու է բոլոր փորձությունները եւ, իր ազնվական ու անվեհեր կեցվածքով, նորից առաջնորդելու է հարազատ թեմը:

Քաջառողջություն եւ օր առաջ ազատություն, սիրելի՛ Սրբազան:

ԳԱՌՆԻԿ ԴԱՆԻԵԼՅԱՆ
ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

* * *

Ես դատարանի նկար չեմ դնի այսօր, ոչ էլ քաղաքական, այսօր եւ միշտ նրան պետք է իմանան որպես Հեթումյան արքայական տոհմի ժառանգ, եւ սա ամենեւին չափազանցություն չէ: Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան՝ Հեթումյան թագաժառանգ ընտանիքի սերունդ է: Երբ Քրիստոսավանդ Սուրբ Աջերի մասունքները (Ս. Գրիգոր Ա Լուսավորչի, Ս. Սեղբեստրոսի, Ս. Նիկողայոս Սքանչելագործի, Ս. Պարսամի) եւ այլք հայտնվում են Հեթումյանների մոտ, որպեսզի դրանք չգողանան կամ չպղծեն, թագավորը պահպանությունը վստահում է եղբորը, որի ճյուղն առանձնանում է, լքում Կիլիկիան թագավորությունը, ստանում ԱՋԱՊԱՀՅԱՆ (ԱՋ-ը պահող, խնամող) ազգանունն ու տեղափոխվում այնտեղից: Միքայել Սրբազանն այդ տոհմի վերջին ժառանգներից է, ով այսօր պայքարում է իր մայր հայրենիքի ու Եկեղեցու բարօրության եւ պահպանման համար: Նա դատապարտվեց երկու տարի ազատազրկման զուտ ազատ խոսքի ու հայրենասիրության համար: Ես վստահ եմ, որ ոչինչ եւ ոչ ոք չի կարող ընկճել Սրբազանի վեհ ոգին: Նա չի կոտրվի ոչնչի առջեւ:

Սիրելի՛ Սրբազան, թող Տիրոջ Սուրբ Աջը պահապան եւ ուղեկից լինի Ձեզ՝ ողջ կյանքի ընթացքում: Աստված երկար, առողջ ու արեւշատ օրեր պարգեւի, որպեսզի գալիք սերունդներին օրինակ լինեք՝ ինչպես եւ կաք Ձեր հայրենասեր եւ ուժեղ կեցվածքով: Ես այն երջանիկներից մեկն եմ, ով անձնական շփում ունի Ձեզ հետ արդեն 20 տարի, եւ դա ինձ համար մեծ պատիվ է ու կլինի: Ձեզ շուտափույթ ապաքինում եւ ազատում բանտից:

Որդիական խոնարհությամբ եւ խորին ակնածանքով Ձեր կրտսեր եղբայր՝

ՆԻԿՈՂՈՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները