Միածինը մեկ անգամ ծնվեց ի Բեթղեհեմ եւ մեկ անգամ իջավ ի Հայաստան աշխարհ: Ամեն անգամ, երբ մարդն այցելի Բեթղեհեմ կամ Ս. Էջմիածին, Միածնը վերստին պիտի ծնվի ու իջնի նրա էության մեջ:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԷ Տարի, Թիվ 1 (313), հունվար 2026 թ.  


 

       

ՄԵԾ ՏՈՆ ԲՈԼՈՐԻՍ ՀԱՄԱՐ

եկտեմբերի 27-ը՝ սիրելի Սրբազան Հոր տարեդարձի օրը, մեծ ոգեւորությամբ ու խանդավառությամբ ենք նախորդ տարիներին շնորհավորել առաջնորդարանում: Այս տարի երիտասարդներով դա արեցինք արտասովոր պայմաններում, բայց միեւնույն ոգեւորությամբ ու մանրակրկիտ նախապատրաստական աշխատանքով:

Նախ տեսաուղերձով մեր բարեմաղթանքները հղեցինք Սրբազան Հորը, որից հետո նրա տարիքին համապատասխան մոմեր վառեցինք Սուրբ Աստվածածին եկեղեցում (իր իսկ սովորույթի համաձայն): Նաեւ ջերմ խոսքերով նամակ գրեցինք եւ փոխանցեցինք Սրբազանին:

Սրբազան Հայրը մեզ դիմավորեց «Իզմիրլյան» ԲԿ-ի պատուհանից՝ հեռավորության վրա բաշխելով Հայրական օրհնությունն իր զավակներին:

Երիտասարդներս կրում էինք խորհրդանշական շապիկներ՝ Սրբազան Հոր պատկերով եւ դատարանում հնչեցրած՝ իրեն լավագույնս բնութագրող, հետեւյալ խոսքով. «Ազատ եղեք՝ ինչպես ես եմ ազատ»:

Բժշկական կնտրոնի բակում երգեցինք «Հրաշափառ», «Ամեն հայի սրտից բխած» եւ այլ շարականներ, հնչեց նաեւ ավանդական «Տարեդարձ է այսօր»-ը, որի ընթացքում բարեշնորհ Արտաշես սարկավագ Աջապահյանին վստահվեց մոմերը փչելու պատիվը:

Ի դեպ, հրաշալի տորթն էլ պատրաստել էր Անին՝ Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնից:

ՄԱՐԻԱՄ ՍՈՒՔԻԿՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները