Միածինը մեկ անգամ ծնվեց ի Բեթղեհեմ եւ մեկ անգամ իջավ ի Հայաստան աշխարհ: Ամեն անգամ, երբ մարդն այցելի Բեթղեհեմ կամ Ս. Էջմիածին, Միածնը վերստին պիտի ծնվի ու իջնի նրա էության մեջ:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԷ Տարի, Թիվ 1 (313), հունվար 2026 թ.  


 

       

ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ Տ. ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆԻ ՆԱՄԱԿՆ «ԻԶՄԻՐԼՅԱՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻՑ

Նախ եւ առաջ՝

Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ,
Ձեզ եւ մեզ մեծ աւետիս:


Ցանկանալով կցանկանայինք Սուրբ Ծնունդն անցկացնել աղոթքի եւ գոհաբանության մեջ, սակայն հայրենադավների ու տիրադավների միությունը, իր զինված բանդայի անդամներով, վերստին ալեկոծեց մեր Սուրբ Եկեղեցու անդորրը՝ «բարեվարքության» արհեստական ու մտացածին օրակարգով:

Այո՛, ինչպես երկու հազար տարի առաջ, այնպես էլ այսօր դարձյալ մոլեգնել են Հերովդեսն ու Հերովդիադան, զոհ են փնտրում, անմեղի արյուն՝ ի գոհացում իրենց հիվանդագին մտագարության:

Բարեվարքության մասին խոսողները, ապաշխարության ու պահեցողության մեջ լինելու փոխարեն, տգիտության ու անտեղյակության գլուխգործոց են ստորագրում՝ դրանով իրենց ողորմելիության դատավճիռն ստորագրած լինելով:

Հիրավի, հայրենադավը գտել է տիրադավներին, ողորմելին՝ խղճալիներին, անամոթը՝ անպատկառներին, անբարոյականը՝ բարոյազուրկներին, ճղճիմը՝ չնչիններին:

Եվ դեռ դրան հաջորդում են բացահայտ զինված հանցագործությունները ինչպես Երեւանում, այնպես էլ Թալինում: Տգետները գոնե պատմությունից իմանային, որ նման դեպքեր Եկեղեցին բազմիցս է հաղթահարել:

Հուսով ենք, որ մեր ժողովրդի զավակների ստվար հատվածը հասկանում է իրականությունը եւ ճիշտ ախտորոշում կիրականացնի: Սա էլ կանցնի, իսկ Հայ Եկեղեցին կշարունակի իր առաքելությունը՝ օտար մարմիններն արտավիժելուց հետո: Այո՛, Եկեղեցին կբարեկարգվի ու կմաքրվի, սակայն այնպես, ինչպես Աստված է կամենում, այլ ոչ թե՝ ինչպես ողորմելի ոչնչությունները:

Իսկ Քրիստոս ճշմարտապես ծնվեց եւ հայտնվեց,
Ձեզ եւ մեզ մեծ ավետիս:

Օրհնությամբ՝

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ


194-ՐԴ ՕՐ
ԱՊՕՐԻՆԻ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅԱՆ 06.01.26

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները