Մատնությունը չի՛ արդարացվում:
Եթե մարդ հիվանդագին արծաթասիրություն ունի,
մեկ արծաթի համար էլ կարող է գնալ մատնության...

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 12 (312), դեկտեմբեր 2025 թ.  


 

       

Ի ՊԱՏԱՍԽԱՆ ՏԻՐԱԴԱՎՆԵՐԻ
ՍՐԲԱԶԱՆՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔԿՀ-ԻՑ

եղեկացանք, որ հայտնի անօրենները, իրենց գլխավորի ղեկավարությամբ, օգտագործելով կամակատար ուժային կառույցների միջոցները, անպատկառ հանդգնությամբ ծրագրել են առաջիկա կիրակի բռնազավթել Շիրակի թեմի Ս. Յոթվերք առաջնորդանիստ եկեղեցին` այդ քայլով փորձելով պղծել ոչ միայն թեմի մայր եկեղեցին, այլեւ Մեծ երկրաշարժի զոհերի հիշատակը:

ա) Նողկալի է անօրենների ոտնձգությունն առաջնորդանիստ եկեղեցու նկատմամբ, ինչին չեն դիմել անգամ թուրքական զորքերը 1918-ի եւ 1920-21-ի թուրքական օկուպացիայի ժամանակ եւ ոչ էլ բոլշեւիկները՝ նույնիսկ 1937-38 թթ.-ին: Թող հիշեն հրոսակները` Ս. Յոթվերքը հրաշագործ է եւ զորավոր, չի՛ ներելու աստվածամարտներին:

բ) Հարյուրապատիկ խորշելի եւ զազրելի է այն տիրադավ հոգեւորականը, ով կտրվի հուդայի գայթակղությանը եւ ազատազրկված իր եղբոր կամ հոր կանոնական տարածքում` աշխարհիկ բիրտ ուժի միջոցով, պատարագանման արարողություն կկատարի եւ հոգեւոր ինքնասպանություն կգործի Տիրոջ Ս. Սեղանի առջեւ: Կրկնում ենք՝ վախեցեք Աստծու պատժից` Ս. Յոթվիրաց պատկերի միջոցով:

գ) Մեր հիացմունքն ենք հայտնում Շիրակի թեմի օրինապահ քահանայից դասի առաքինի կեցվածքի հանդեպ: Հակառակ կիրառված բռնաճնշումներին եւ ահաբեկման միջոցներին, քահանաները, հավատարիմ իրենց ուխտին, շարունակում են հնազանդ մնալ ազգիս, Վեհափառ Հայրապետին եւ ապօրինաբար ազատազրկված իրենց Առաջնորդին` հրաժարվելով որեւէ զեղչում կատարել սրբազան տեքստում:

դ) Հորդորում ենք մեր քահանայից դասին եւ հավատավոր ժողովրդին` անտեղի հակառակության եւ վեճի մեջ չմտնել ազգադավների ու տիրադավների հետ, այլ, իրադարձությունների նման զարգացման դեպքում, իրենց մաքրամաքուր աղոթքներն առ Աստված բարձրացնել թեմի մյուս եկեղեցիներում` փառք Աստծու բազում են:

«Հոգով ջերմեռանդ եղեք, Տիրոջը ծառայեցեք, հույսով ուրախացեք, նեղությանը համբերեք, հարատեւ աղոթեք» (Հռովմ. ժԲ 11-18):

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ
ԲԱԳՐԱՏ ԱՐՔԵՊՍ. ԳԱԼՍՏԱՆՅԱՆ
ԱՐՇԱԿ ԱՐՔԵՊՍ. ԽԱՉԱՏՐՅԱՆ
05.12.2025

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները