Մատնությունը չի՛ արդարացվում:
Եթե մարդ հիվանդագին արծաթասիրություն ունի,
մեկ արծաթի համար էլ կարող է գնալ մատնության...

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 12 (312), դեկտեմբեր 2025 թ.  


 

       

«ՈՉ ՄԻԱՅՆ Ի ՆԱ ՀԱՒԱՏԱԼ, ԱՅԼԵՒ ՎԱՍՆ ՆՈՐԱ ՉԱՐՉԱՐԻՑ»
ՈՒԽՏԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՍՈՒՐԲ ՄԻՆԱՍ ՄԱՏՈՒՌՈՒՄ

եկտեմերի 8-ին՝ Սուրբ Մինասի հիշատակության օրը, Գյումրու համանուն մատուռը լի էր հավատավոր գյումրեցիներով, որոնք ուխտավորաբար ներկա էին մատուցվող Սուրբ եւ անմահ Պատարագին: Օրվա պատարագիչն էր Տ. Վարագ քհն. Հակոբյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, դիմելով ներկաներին, օրվան համահունչ քարոզ խոսեց Սարգիս սրկ. Հարությունյանը:

«Սուրբ եղեք, որովհետեւ ես՝ ձեր Տեր Աստվածը, սուրբ եմ»,- ավանդում է Սուրբ Գիրքը (Ղեւտ. ԺԱ 44): Արդարեւ, ամենասուրբ Աստվածության միակ պահանջն այն է, որ անկյալ մարդը սրբվի ու սուրբ լինի, սուրբ՝ մտքով, խորհուրդներով, խոսքերով, վարքով, կենցաղով, ողջ էությամբ, հոգով ու մարմնով: Եվ մահկանացուներից ոչ ոք չի կարող ընդդիմանալ ու առարկել աստվածային հիշյալ հրահանգը, քանի որ մարդու սրբությունը ոչ միայն Աստծո պահանջն է, այլեւ հենց մարդու բնությունը:

Հողակերտ մարդը սուրբ է եղել արարվելու պահից իսկ, քանզի կերտվել է Աստծո ամենասուրբ ձեռքով: Սուրբ եւ ճշմարիտ Մինասը՝ Քրիստոսի անարատ զորականը, ազգությամբ եգիպտացի էր եւ թագավորի զորքում էր ծառայում: Դարձի գալուց հետո, երբ լսում է ամբարիշտների հրամանը, դուրս է գալիս զինվորական ծառայությունից եւ բնակվում անապատում:

Ի ԴԵՊ

2013 թ. դեկտեմբերի 3-ին՝ Սուրբ Մինասի հիշատակության օրը, Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի ձեռամբ, Գյումրիում օծվեցին նորակառույց Սուրբ Մինաս եկեղեցին եւ գմբեթի խաչը: Աղոթատունը խաչաձեւ կենտրոնագմբեթ կառույց է՝ կարմիր մաքուր տաշված տուֆաքարով եւ մեկ կամարակապ մուտքով: Հյուսիսային կողմում ամփոփված են Սուրբ Մինասի մասունքները՝ խաչքար տապանակով:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները