Մարդկային տկարություններից է՝ խրատելու մեջ միշտ շտապել, փութալ, միշտ խրատող լինել, բայց խրատ լսելու մեջ լինել տկար: Ով սիրում է խրատը, սիրում է իմաստություն:

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 10 (310), հոկտեմբեր 2025 թ.  


 

       

Լրահոսից

5 հոկտեմբերի - Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող քարոզ խոսեց Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը:

12 հոկտեմբերի
- Սուրբ Յոթվերք առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագչն ու քարոզխոսն էր Արթիկի թեմի Առաջնորդ եւ Շիրակի թեմի հոգեւոր տեսուչ Տ. Նարեկ եպս. Ավագյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահունչ ոգեշունչ քարոզ խոսեց պատարագիչ Սրազան Հայրը:

18 հոկտեմբերի - Տոն Սրբոց Ավետարանչացն Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի եւ Հովհաննեսի: Տոնի ուրախ առիթով Ս. Յոթվերք եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց եւ հավուր պատշաճի հանգամանալից քարոզ խոսեց Տ. Տաթեւ քհն. Մարուքյանը:

19 հոկտեմբերի - Առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

26 հոկտեմբերի - Գյուտ Ս. Խաչի: Ս. Յոթվերք մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, հոգեհույզ քարոզ խոսեց Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները