| Մանուկներին՝
Սրբազան Պատմություն
ԱԲԲԱ ԱԳԱՖՈՆՆ ՈՒ ԲՈՐՈՏԸ
բբա
Ագաֆոնը քաղաք էր գնում, որպեսզի վաճառեր իր ձեռագործ աշխատանքները:
Նա ճանապարհին տեսավ գետնին պառկած մի բորոտի, որը հարցրեց նրան.
-
Ո՞ւր ես գնում:
- Գնում եմ քաղաք,- պատասխանեց աբբա Ագաֆոնը,- որ վաճառեմ իմ ձեռքի
աշխատանքները:
- Գթասիրտ եղիր, եւ տար ինձ քեզ հետ:
Ծերունին բարձրացրեց նրան եւ, դնելով ուսերին, տարավ քաղաք: Բորոտն
ասաց նրան.
- Ինձ իջեցրու այնտեղ, որտեղ պետք է վաճառես քո ձեռքի աշխատանքները:
Ծերունին այդպես էլ արեց: Երբ նա մի իր վաճառեց, բորոտը հարցրեց
նրան.
- Ինչքանո՞վ դա վաճառեցիր:
- Այնքանով,- պատասխանեց ծերունին:
Բորոտը հարցրեց.
- Ինձ համար հաց կգնե՞ս:
Աբբան գնեց հացը: Եվ երբ նա վաճառեց երկրորդ իրը, բորոտը հարցրեց.
- Սա ինչքանո՞վ վաճառեցիր:
- Այնքանով,- պատասխանեց ծերունին:
- Ինձ համար մի հատ էլ հաց գնիր:
Ծերունին գնեց: Վերջապես նա վաճառեց իր ձեռքի աշխատանքները եւ ուզում
էր գնալ: Այդ ժամանակ բորոտը հարցրեց.
- Դու գնո՞ւմ ես:
- Գնում եմ,- պատասխանեց աբբան:
Բորոտն ասաց.
- Գթասիրտ եղիր եւ տար ինձ այնտեղ, որտեղից բերեցիր:
Ծերունին դա էլ արեց: Այդ ժամանակ բորոտն ասաց.
- Ագաֆոն, օրհնված ես դու Աստծուց երկնքում եւ երկրի վրա:
Աբբան նայեց բորոտին եւ չտեսավ ոչ ոքի: Դա Աստծո հրեշտակն էր, որ
ուղարկված էր ծերունուն փորձելու համար:
>>>
|
|