Մարդկային տկարություններից է՝ խրատելու մեջ միշտ շտապել, փութալ, միշտ խրատող լինել, բայց խրատ լսելու մեջ լինել տկար: Ով սիրում է խրատը, սիրում է իմաստություն:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 10 (310), հոկտեմբեր 2025 թ.  


 

       

ՆՈՐ ԴԱՍԸՆԹԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

իրակի թեմի երիտասարդաց միությունը շարունակում է իր կրթական նախաձեռնությունները՝ երիտասարդներին հնարավորություն ընձեռելով զարգացնել ժամանակակից մասնագիտական հմտություններն ու գիտելիքները:

Սոցիալ-կրթական կենտրոնում հոկտեմբերի 22-ին անցկացվեց SMM (Social Media Marketing) թեմայով դասընթաց, որը վարեց դիպլոմավորված մասնագետ Մոնիկա Դավթյանը:

Դասընթացին մասնակցեցին միության երիտասարդները տարբեր համայնքներից, ովքեր հետաքրքրված են, սոցիալական մեդիայի միջոցով, հոգեւոր բովանդակությամբ էջերի, ինչպես նաեւ կազմակերպությունների ու հասարակական նախաձեռնությունների առաջխաղացմամբ:

Դասընթացի ժամա-նակ մասնակիցները ծանոթացան SMM մասնագիտության հիմունքներին, գործառույթներին եւ նշանակությանը ժամանակակից շուկայում: Մասնագետը ներկայացրեց SMM մասնագետի դերակատարությունը, նրա իրավունքներն ու պարտականությունները, մարքեթինգի էությունը, զարգացման հիմնական ճյուղերն ու ուղղությունները, կոնտենտի տեսակները, դրանց կառուցման եւ տարածման մեխանիզմները, բիզնես էջերի կառավարման առանձնահատկությունները, ինչպես նաեւ արդյունավետ համագործակցության ձեւերը գործատուի հետ:

Մոնիկա Դավթյանը մասնակիցներին ներկայացրեց նաեւ իր անձնական փորձը՝ ընդգծելով, որ հաջողակ SMM մասնագետը ոչ միայն տեխնիկական հմտություններ է ունենում, այլեւ տիրապետում է բովանդակության ռազմավարական մտածողությանը: Նա նշեց, որ արդյունավետ հաղորդակցությունն ու բրենդի ճիշտ դիրքավորումը սոցիալական հարթակներում կարող են զգալիորեն փոխել ցանկացած նախաձեռնության հանրային ընկալումը:

ՄԱՐԻԱՄ ՍՈՒՔԻԿՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները