Մարդկային տկարություններից է՝ խրատելու մեջ միշտ շտապել, փութալ, միշտ խրատող լինել, բայց խրատ լսելու մեջ լինել տկար: Ով սիրում է խրատը, սիրում է իմաստություն:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 10 (310), հոկտեմբեր 2025 թ.  


 

       

ՈՒ ԵՍ ՍԿՍԵՑԻ ՀԱՅՀՈՅԵԼ

ատախազությունը միջնորդեց Տ. Միքայել արքեպս. Աջապահյանին դատապարտել 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ հաշվանցելով մեղադրյալի՝ մինչ օրս արգելանքի տակ գտնվելու ժամանակահատվածը:

Հոկտեմբերի 3-ին, դատարանում Աջապահյան Սրբազանին երկու տարով ազատազրկելու վճիռը լսելուց հետո, իջա ԱԱԾ տեսակցության: Արքեպիսկոպոսը եկավ. ձիգ, խաղաղ, քմծիծաղով: Մոտ երկու ժամ խոսեցինք ամեն ինչից, բարձր-բարձր ծիծաղեցինք պիղծ ոչնչությունների վրա, ուրախ պատմություններ պատմեց-պատմեցի:

Բայց զայրացած էր՝ անամոթ, խայտառակ անարդարություն, դատավոր կնոջ կամակատար վարք, թելադրողի ստորություն:

Հոգեւորականն էգ հայհոյել չէր կարող:

- Հորաքույրս՝ Մարին,- ասաց Սրբազան Հայրը,- մեր գերդաստանից վերջինն էր ներգաղթել Բեյրութից, 1947-ին: Մյուս բոլորը Լենինական էին տեղավորվել, հորաքույրս, Թորոս ամուսնու հետ, Երեւանում՝ Կիլիկիա թաղամասում:

Թորոսը համեստ, խելոք, լուռ մարդ էր: Մարին էր տունը կառավարում:

Երկու-երեք տարի հետո, մի երկուշաբթի Մարին ասում է.

- Գնում եմ Լենինական՝ հարազատներիս տեսնեմ, ուրբաթ կգամ:

Ավտոկայանը Կիլիկիային մոտիկ էր: Ուրբաթ օրը Թորոսն իջնում է ավտոկայան՝ կնոջը դիմավորելու: Ամբողջ օրն սպասում է, Մարին չկա: Շաբաթ է գնում՝ նույնը: Կիրակի՝ նույնը: Հեռախոս-բան չկար:

Դառնում է տուն, բայց դե ներվային, ջղայնացած: Ճամփին հանդիպում է մեկ ուրիշ հայրենադարձի, ով խայտառակ քֆուրչու համբավ ուներ:

- Ի՞նչ կա, Թորոս եղբայր, ջղայն ես, հո բան չի՞ եղել,- հարցնում է:

Թորոսս՝ թե.

- Բա չես ասի՝ Մարին երկուշաբթի գնաց Լենինական, ասաց՝ ուրբաթ կգամ: Երեք օր է իջնում, բարձրանում եմ, չկա: Հա, ջղայն եմ, բայց հայհոյել չգիտեմ, ի՞նչ կլինի, իմ տեղը դու...

Ու էս հարեւանը բերանը բացում, յոթը հարկանի քֆուրներ է ուղղում Մարիի, Մարիի հարազատների հասցեին: Թորոսը հանգստացած տուն է գնում:

- Հասկացա, Սրբազան,- ասացի,- դու չես կարող հայհոյել, ինձ վրա մնաց: Ու ես սկսեցի հայհոյել՝ հաճույքով, սիրով:

Սրբազանս, կարծեմ, գոհ խուց վերադարձավ:

ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները