| ՀՈԿՏԵՄԲԵՐ
3-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՅՈՑ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ
Տ. ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆԻ ԴԱՏԱՎՃՌԻ ԱՌԻԹՈՎ
ի՛
ձգտիր դատավոր լինել, գուցե չկարողանաս վերացնել անիրավությունը:
Գուցե երբեւէ ակնածելով հզորից՝ սայթաքես քո արդարությունից»:
ՍԻՐԱՔ Է 6
Հոկտեմբերի
3-ին, Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական
դատարանի Ավան նստավայրում, դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ,
դատարանը, շարունակելով ոտնահարել արդարադատության հիմնարար սկզբունքները,
Շիրակի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանին
դատապարտեց երկամյա ազատազրկման:
Սրբազան Հորը երկու տարով ապօրինի ազատազրկելու առիթով հասարակության
լայն շրջաններում հնչեցին վրդովմունք ու անհամաձայնություն արտահայտող
մեծաթիվ արձագանքներ, որոնցից առանձնացվածներն արժանի համարեցինք
հրապարակման:
Աստված օգնական ու պահապան մեր սիրելի Միքայել Սրբազանին:
* * *
Գյումրու վառ գուները խամրեցին…
Գյումրու ներկապնակից ազատազրկվեց ամենավառ գույնը (2 տարով): Գյումրուց
կպակասի համն ու հոտը, աղը կանհամանա, երբ Միքայել Սրբազանի օրհնաբեր
խոսքը պակասի:
Գյումրին մնաց ատելություն գեներացնող վայ-երեսփոխանի չարագործությունների
եւ գորշ աուրայի ներքո, քանզի քաղաքը գունազրկվեց եւ կորցրեց իր
ուրախ գույները:
Գյումրին մնաց առանց ամենաջերմ, ամենալուսավոր եւ ամենապայծառ արեւի
շողի, կորցրեց իր դեմքն ու հմայքը, որովհետեւ ժամանակավոր կպակասի
այն մեծահարգ հոգեւոր հոր աղոթքը, ում շնորհիվ Գյումրին դեպ իրեն
էր կանչում ամենքին... Բայց սա վերջը չէ: Հատուցումը կլինի Բարձրյալ
Աստծուց: Վստահե՛նք Աստծուն: Աստված ընդ մեզ է (Գայանե Սանդոյան,
ՀԱԵ հետեւորդ, Միքայել Սրբազանի հոգեզավակ):
* * *
Պատմական ամոթի օր էր այս օրը (Միքայել Սրբազանի պաշտպանական թիմի
փաստաբան Ռոման Ահարոնյան):
* * *
…Դուք չեք էլ կարող հասկանալ, որ Միքայել Սրբազանին հնարավոր չէ
դատապարտել, որովհետեւ պատմությունը նրան դասելու է Թումանյանի,
Շիրազի, Չարենցի, Սեւակի, Դեմիրճյանի, Խրիմյան Հայրիկի, Ազգալդյանի,
Խաչատուրյանի, Մոնթեի ու այլոց շարքին:
Երեկ դուք չդատապարտեցիք Միքայել Սրբազանին, երեկ դուք դատապարտեցիք
ձեզ ու ձեր սերունդներին աննկարագրելի փորձությունների ու տառապանքների,
որովհետեւ Աստված արդար է եւ նրա պատիժը չի ուշանալու (Մհեր Տեր-Ավագյան,
ԱԱԾ նախկին սպա):
* * *
Դուք երկու տարի անազատության մեջ չեք մնա, վստահ եմ: Մենք Ձեզ փառքով
կդիմավորենք շուտով, շատ շուտով՝ հանուն Տիրոջ ու հանուն հայրենիքի
(Նաիրի Հոխիկյան):
* * *
Մի՛ ձգտիր դատավոր լինել, գուցե չկարողանաս վերացնել անիրավությունը:
Գուցե երբեւէ ակնածելով հզորից՝ սայթաքես քո արդարությունից» (Սիրաք
Է 6): Այլ կերպ ասած՝ մի փափագիր դատավոր դառնալ, եթե ուժ չես գտնում՝
անիրավությանը հակառակ կանգնել: Ազատություն Միքայել Սրբազանին (փաստաբան
Աննա Սարդարյան):
* * *
Դատախազության եռյակ տրիոն, Մելիքսեթյան Արմինեին գրկած, բարձրանա
երկինք, իջնի ցած՝ ակնհայտ է, որ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը
դատապարտվեց ապօրինի, դատապարտվեց այլակարծության համար: Ձեր պատիվը
միջին աշխատավարձի գին ունի՝ պլյուս մինուս մի քանի կռճոն հավելավճարներ.
ձեր պատիվը դա է, քանի որ դուք ուժ չունեք ապօրինություն չանել (փաստաբան
Վարդուհի Սարգսյան):
* * *
Ազգովի դարձանք կալանավորի տեր... Էս աշխարհում անտառապանք օր չունենաք,
մահ երազեք ու, տանջամահ լինելով, դժոխքի բաժին դառնաք (Վահե Բեգոյան,
գեղղեկավար-խմբավար, «Սաղմոսերգու» հոգեւոր երաժշտության արական
երգչախումբ):
>>>
|
|