Մարդկային տկարություններից է՝ խրատելու մեջ միշտ շտապել, փութալ, միշտ խրատող լինել, բայց խրատ լսելու մեջ լինել տկար: Ով սիրում է խրատը, սիրում է իմաստություն:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 10 (310), հոկտեմբեր 2025 թ.  


 

       

ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ Տ. ՄԻՔԱՅԵԼ
ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆԻ ԽՈՍՔԸ ԿԱԼԱՆԱՎԱՅՐԻՑ

իտեցի «Մեծ բանավեճ»-ը...

Խոնարհումս իմ եզդի եղբորը՝ Բորիսին, Վեհափառ Հայրապետին, ինձ, Բագրատ եւ Մկրտիչ Սրբազաններին եւ ընդհանրապես Հայ Եկեղեցին հայի անուն-ազգանունով բորենիներից հերոսաբար եւ անձնվիրաբար պաշտպանելու համար, ինչն իր՝ առանձնահատուկ առաքինի մարդ լինելու մասին է խոսում: Շնորհակալություն նաեւ մեր մյուս պաշտպանին, ում ցավոք ճանաչելու պատիվը չունեմ:

Ներողություն եմ խնդրում կենդանասերներից՝ բորենիներին (չորքոտանի) վիրավորելու համար:

Աստված մեզ հետ է... Օրհնությամբ՝
19.10.25
115-րդ օր ապօրինի բանտարկության


ԲՈՐԻՍ ՄՈՒՐԱԶԻԻ ՊԱՏԱՍԽԱՆ-ԳԻՐԸ
ՄԻՔԱՅԵԼ ՍՐԲԱԶԱՆԻՆ


Առավոտյան ընկերներս ինձ ուղարկեցին ազնվագույն հայ հոգեւորական, խղճի բանտարկյալ Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի նամակը բանտից, որում նվաստս Սրբազանի օրհնությանն էր արժանացել: Երկար էի մտածում, թե ինչպես արձագանքեմ այն պատվին, որ ինձ արժանացրել է բանտված, բայց ամենաազատ եւ խոնարհման արժանի՝ Աստծո ճշմարտությունը տարածող ուսուցիչը:

Ես՝ Բորիս Մուրազիս, խորին երախտագիտությամբ եւ որդիական խոնարհությամբ եմ ընդունում Ձեր օրհնությունը: Ձեր յուրաքանչյուր խոսք պարտավորեցնում է մեզ՝ շարունակել պայքարը ոչ թե ատելությամբ, այլ հավատքով ու արժանապատվությամբ՝ պաշտպանելու այն արժեքները, որոնց համար Դուք այսօր անազատության մեջ եք: Ձեր նման հոգեւոր հայրերն են, որ մեզ մոտեցնում են Աստծո ճշմարտությանը:

Սրբազան Հայր, ինձ համար Ձեր խոսքը նույնքան ուժ եւ ազդեցություն ունի, որքան մեր հավատի հայրերից Շեխ Հասան իբն Շեյխ Ադիի՝ դարերի խորքից եկող պատգամները:

Աստված թող պահպանի Ձեզ, զորացնի Ձեր ոգին եւ շուտափույթ վերադարձնի Ձեր հոտին:

«Եղբայրնե՛ր, չարչարանքների եւ համբերության որպես օրինակ ունեցեք մարգարեներին, որոնք խոսեցին Տիրոջ անունով» (Հակոբոս Ե 10):

Խոնարհաբար համբուրում եմ Ձեր օծյալ սուրբ աջը՝

ԲՈՐԻՍ ՄՈՒՐԱԶԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները