| Լրահոսից
7 սեպտեմբերի - Բարեկենդան Ս. Խաչի
պահոց: Ս. Աստվածածին մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց
Իսահակյանի հոգեւոր հովիվ Տ. Սարգիս քհն. Սարդարյանը: Հընթացս սրբազան
արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց պատարագիչ
Տեր Հայրը:
8 սեպտեմբերի - Տոն ծննդյան Սուրբ Կույս Մարիամի:
Ս. Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ:
Օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանը: Հընթացս սրբազան
արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց Տ.
Հուսիկ քհն. Գրիգորյանը:
14 սեպտեմբերի - Խաչվերաց: Ս. Նշան եկեղեցում,
տոնի ուրախ առիթով, ուխտի Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Նշան
քհն. Պանֆյորովը: Սրբազան արարողակարգի ընթացքում` «Հայր մեր»-ից
առաջ, ոգեշունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:
Նույն օրը Սուրբ Յոթվերք եկեղեցում Սուրբ Պատարագ մատուցեց Տ. Շիրակ
ավգ. քհն. Առաքելյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից
առաջ, օրվան պատշաճող քարոզ խոսեց Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը:
15 սեպտեմբերի - Հիշատակ մեռելոց: Սուրբ Յոթվերք
մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Թաթուլ ավգ.
քհն. Հակոբյանը:
21 սեպտեմբերի - Սուրբ Յոթվերք եկեղեցում, ձեռամբ
Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ:
Սրբազան արարողակարգի վերջում՝ Հայաստանի Հանրապետության անկախության
տոնի առիթով, կատարվեց Հանրապետական մաղթանք:
28 սեպտեմբերի - Տոն Վարագա Ս. Խաչի: Սուրբ Յոթվերք
առաջնորդանիստ եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Հուսիկ
քհն. Գրիգորյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ,
օրվան պատշաճող քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:
>>> |
|