Խաղաղությունը պատերազմի բացակայությունը չէ, խաղաղությունը ճշմարտությունը
գտած լինելու երանությունն է:


ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 9 (309), սեպտեմբեր 2025 թ.  


 

       

«ՏԷՐ, ՈՒՂՂԵԱ ԶԳՆԱՑՍ ՄԵՐ
Ի ՃԱՆԱՊԱՐՀՍ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ…»

ոփոխելի է ամեն ճակատագիր, եթե կա բարոյական վերանորոգում: Այս հավատքով առաջնորդվելով՝ սեպտեմբերի 5-ին, Զարիկ Իգիթյանի եւ Ժաննա Խաչատրյանի նախաձեռնությամբ, մի խումբ հավատացյալներ մեկնեցին ուխտագնացության՝ Գավառ-Հայրավանք-Սեւանավանք երթուղով:

Օրը հրաշալի էր եւ արեւոտ… Ուխտագնացների անդրանիկ հանգրվանը Մարտունի քաղաքի, 7-րդ դարում կառուցված, Ս. Աստվածածին եկեղեցին էր, որը մի քանի անգամ վերակառուցվել է: Այստեղ բարեպաշտ հավատացյալները մոմեր վառեցին եւ աղոթք առաքեցին առ Երկնային Տերը՝ հայցելով խաղաղություն Հայաստան աշխարհին, ազատություն նեղյալներին, գերիներին:

ՀԱՅՐԱՎԱՆՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Հայրավանքի Ս. Ստեփանոս եկեղեցին կառուցվել է չորրորդ դարում, ունի քառակոնք կենտրոնագմբեթ հորինվածք եւ համարվում է հայկական ճարտարապետության նմուշներից: Կառուցված է բազալտից, գմբեթը սրբատաշ տուֆից է, իսկ կամարներն ութանիստ թմբուկով են: 1211-ին եղբայրներ Հովհաննես եւ Ներսես վարդապետները նորոգել են այն եւ կառուցել երկսյուն, երդիկավոր, ութանիստ շղթաքարազարդ գմեթով գավիթ: Հայրավանքի պարսպապատ փոքրիկ բակում կան տասնվեցերորդ դարի տապանաքարեր, իսկ պարսպից դուրս՝ խցերի եւ տնտեսական շենքերի ավերակներ: Վանական համալիրը գործել է մինչեւ 14-րդ դարը:

1900-ական թթ. վանքը նորոգվել է, իսկ եկեղեցու գմբեթը վերակառուցվել: Հայրավանքի «Մարդաղավնյաց» անունը կապված է Ղազար Ա Ջահկեցի Կաթողիկոսի գրի առած մի ավանդության հետ, ըստ որի 1381-ին, Լենկթեմուրի արշավանքի ժամանակ, Հայրավանքի վանահայր Հովհանը, Քրիստոսի խաչափայտի մասունքով, խաչի զորությամբ, բռնակալի կողմից գերեվարված հազարավոր հայերի փոխակերպել է աղավնու եւ ազատ արձակել: Այստեղ ուխտավորները խնկարկեցին, աղոթք առաքեցին առ Աստված՝ անարդարությամբ կալանավորված մեր սիրելի Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի, Տ. Բագրատ արքեպս. Գալստանյանի եւ մյուսների ազատության համար:

ՍԵՎԱՆԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՎԱՆՔԵՐԸ

Վերջին հանգրվանը Սեւանավանքն էր, որ եղել է կարեւոր գրչության կենտրոն: 874 թ. Մաշտոց վրդ. Եղիվարդեցին, Աշոտ Ա Բագրատունու դստեր՝ Մարիամ իշխանուհու աջակցությամբ, նախկին փայտաշեն մատուռի փոխարեն, կառուցում է Ս. Առաքելոց եւ Ս. Կարապետ քարաշեն եկեղեցիները: Այս վանքը, որպես ուխտատեղի, այնքան զորավոր է, որ, սրբազան ավանդության համաձայն, հավատացյալի համար երեք անգամ Սեւան ուխտի գնալը հավասարազոր է Երուսաղեմ գնալուն:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները