Խաղաղությունը պատերազմի բացակայությունը չէ, խաղաղությունը ճշմարտությունը
գտած լինելու երանությունն է:


ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 9 (309), սեպտեմբեր 2025 թ.  


 

       

Մանուկներին՝ Սրբազան Պատմություն

ՓՈՔՐԻԿԻ ԽՆԴՐԱՆՔԸ ՀԻՍՈՒՍԻՑ

ինգ տարեկան մի փոքրիկ դեղատուն է մտնում, աշխատողին ցույց տալիս իր մոտ եղած դրամներն ու հարցնում.

- Կարո՞ղ եմ այս դրամներով հրաշք գնել:

Դեղագործը զարմացած հարցնում է, թե ո՞վ է իրեն պատվիրել հրաշք գնել: Փոքրիկն անկեղծորեն պատասխանում է.

- Բժիշկն ինձ ասաց, որ մայրս միայն հրաշքով կբժշկվի, խնդրում եմ օգնիր ձեռք բերել, իմ դրամները բավակա՞ն են:

Դեղագործը պատասխանում է.

- Երանի՜ ես այդ դեղից ունենայի, անվճար կտայի, որովհետեւ մայրիկիդ շատ ես սիրում: Քո մայրիկին բուժող դեղից միայն Հիսուսի մոտ կա, գնա եկեղեցի եւ ասա Հիսուսին, որովհետեւ Նա փոքրերին շատ է սիրում ու կլսի քո խնդրանքը:

Փոքրիկը վազելով գնում է մոտակա եկեղեցին, ներս մտնում, կանգնում խաչված Հիսուսի պատկերի առջեւ ու ասում.

- Գիտե՛մ՝ խաչված ես եւ ցավերի մեջ, ինձ լսելու ժամանակ չունես, սակայն քիչ առաջ դեղագործն ասաց, որ մայրիկիս հրաշք դեղը Քեզ մոտ է: Շատ եմ սիրում մայրիկիս, եւ իմ ունեցած դրամները սրանք են, որ հավաքել էի հեծանիվ գնելու համար, վերցրու սրանք, եւ խոստանում եմ, որ կվերադառնամ ու կօգնեմ քեզ, որ իջնես խաչից, միայն խնդրում եմ արագ տուր այդ դեղը:

Փոքրիկը ոչ մի պատասխան չի լսում. պատկերն անշարժ էր: Եվ նա բղավելով ասում է.

- Եթե չօգնես ինձ, ես կբողոքեմ Քո մայրիկին: Եթե Դու էլ ինձ պես սիրում ես Քո մայրիկին, խնդրում եմ, շտապ տուր դեղը, ես անպայման կվերադառնամ եւ կօգնեմ քեզ:

Քահանան հեռվից լսում է փոքրիկի աղմկոտ ձայնը, մոտենում է եւ ասում.

- Հիսուս ամեն ինչ լսում է, գոռալու անհրաժեշտություն չկա, նա ինձ ուղարկեց, որ ես քեզ հետ գամ մայրիկիդ մոտ: Տա՛ր ինձ ձեր տուն:

Փոքրիկն ու քահանան քայլում են դեպի տուն: Ճանապարհին փոքրիկը պատմում է մոր հիվանդության, անկողին ընկնելու մասին, եւ թե ինչպես է բժիշկը ասել, որ միայն հրաշքը կբուժի մայրիկին, իսկ դեղագործն ասել էր, որ միայն Հիսուս ունի այդ դեղը:

Երբ տուն են հասնում, մտնում են մոր սենյակը, սակայն անկողինը դատարկ են գտնում. աղջնակը ձայն է տալիս մայրիկին: Այդ ժամանակ մայրը խոհանոցից դուրս է գալիս, գրկում փոքրիկին ու ասում.

- Բժիշկը, որն ինձ բժշկեց, բարեւում էր քեզ, եւ ասում, որ ինքն էլ է իր մայրիկին շատ սիրում: Որտեղի՞ց էիր ճանաչում Նրան: Այդ պահին քահանան միջամտում է նրանց խոսակցությանը եւ ասում.

- Տեսնո՞ւմ ես, Նա կատարեց այն, ինչ ուզում էիր, նույնիսկ մեզանից շուտ էր եկել…

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները