| ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ
ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄ
եպտեմբեի
6-ին՝ Նիկիայի ժողովի 318 Հայրապետների տոնին, Ազատանի Սուրբ Հարութրուն
(Սուրբ Ստեփանոս) եկեղեցու հավատացյալները՝ Շիրակի թեմի Առաջնորդ
գերաշնորհ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի օրհնությամբ եւ հոգեւոր
հովիվ արժանապատիվ Տ. Մակար քհն. Գալամդարյանի առաջնորդությամբ,
ուխտավորաբար մեկնեցին Գուգարաց թեմի սրբավայրեր:
Բոլոր
սրբավայրերում միշտ հատուկ աղոթք էր արվում Միքայել եւ Բագրատ Սրբազանների,
ինչպես նաեւ տիար Սամվել Կարապետյանի եւ բոլոր անօրինական կալանավորների
ու գերիների ազատության համար:
Առաջին հանգրվանը Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցին էր, ուր, միասնական
աղոթքից հետո, տեղի սպասավորը ներկայացրեց եկեղեցու պատմությունը:
Հաջորդ կանգառն Արդվիի Սուրբ Հովհաննես վանքն էր: Այստեղ աղոթք հնչեցվեց
մեր նահատակների հոգիների փրկության համար, եւ հավատավորները խնդրեցին
Սուրբ Հովհան Օձնեցի Հայրապետի բարեխոսությունը Հայրենիքի բարգա-վաճման
համար: Ուխտավորները ճանապարհը շարունակեցին դեպի Հոռոմայրի վերին
եկեղեցի: Միասին շարականներ երգելուց եւ բնապատկերների գեղեցկությամբ
հիանալուց հետո ուխատագնացները հասան Օձունի վանք: Տեր Արարատն այստեղ
դիմավորեց ուխտավորներին, ներկայացրեց վանքի պատմությունը եւ բաշխեց
իր հայրական օրհնությունը:
Աղթալայում ուխտավորներին դիմավորեց Տեր Հեթումը: Տեր Հայրը ներկայացրեց
վանքի պատմությունը, իրականացվող ծրագրերը:
Հաղպատի վանքում, աղոթքից հետո, շարականները հաջորդում էին միմյանց:
Տեղի հանգստությունն ու խաղաղությունը վայելելուց հետո ուխտավորները
հասան վերջին կանգառը՝ Սանահնի վանական համալիր, ուր վերջիններիս
դիմավորեց Տեր Մասիսը: Այցելուները ներկա գտնվեցին Հանգստյան Ժամերգությանը,
որից հետո Տեր Հայրը ծանոթացրեց վանքի պատմությանը, ուղեկցեց վանքի
գրադարան, ճեմարան, ներկայացրեց միջնադարի մեր հայ վարդապետների
իմաստուն մտքի թռիչքը, որ արտատպած էր վանքի ողջ տարածքի յուրաքանչյուր
մասնիկի վրա:
Ուխտավորները մեծ ոգեւորությամբ, հոգեւոր բավարարվածությամբ, գիտելիքի
եւ տեղեկատվության մեծ պաշարով վերադարձան Ազատան:
ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆ
>>>
|
|