| ՇԻՐԱԿԻ
ԹԵՄԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 105-ԱՄՅԱ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԻԹՈՎ
ԹԵՄԱԿԱԼ ԱՌԱՋՆՈՐԴ Տ. ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ.
ԱՋԱՊԱՀՅԱՆԻ ԽՈՍՔԸ ԿԱԼԱՆԱՎԱՅՐԻՑ
յսօր՝
սեպտեմբերի 4-ին, ՀԱԵ Շիրակի թեմի կազմավորման 105 ամյակն է:
Աստծո
անիմանալի նախախնամությամբ թեմի երկրորդ հիսնամյակը դարձավ նաեւ
իմ կենսագրորւթյան անբաժան մասը, քանզի իմ գիտակցական կյանքի արշալույսը
համընկավ երկրորդ հիսնամյակի սկզբի հետ:
Տեսա նախորդ Առաջնորդների ջանքերն ու եռանդը, երբեմն հաջողված, սակայն,
նաեւ թելադրված պայմաններով, հաճախ ձախողված փորձերը թեմի փակված
եկեղեցիները բացելու, նոր հոգեւորականներ պատրաստելու եւ Եկեղեցու
վարչական կառույցը կազմակերպելու ուղղությամբ:
Ուստի աղոթքս է, որ Աստված իր լույս օթեւաններում ընդունի Տ. Նարեկ
եպս. Շաքարյանի եւ Տ. Գրիգորիս արքեպս. Բունիաթյանի հոգիները, որոնց
աշխատանքն ու օրինակն ունեցա իմ աչքի առջեւ՝ վերջին քսան տարում
Շիրակի թեմի առաջնորդական գավազանը ձեռքումս ունենալով:
«Ծառայք անպիտանք եմք, զոր ինչ պարտ էր առնել, արարաք» սկզբունքով
գործեցի եւ ես՝ իմ գործունեության գնահատականը թողնելով սերունդներին
եւ գալիք առաջնորդներին...
Տ. ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ
երեւս
Միքայել Սրբազանը ֆիզիկապես մեզ հետ չէ, սակայն հոգեպես միշտ մեր
կողքին է, ուստի շնորհավորանքի խոսք ասելն այս առիթով անհրաժեշտ
ու պարտադիր պայման է, առավել եւս որ քրեորեն պատժելի չէ Սրբազան
Հոր արածը:
Այս գիրը հատուկ առ ի գիտություն Միքայել Սրբազանի ստվերով ու մեծության
հաշվին մարդամեջ մտած եւ այդպես էլ մարդ չդարձած ու չկայացած մանրադրամներին,
որ փորձում են էժան մանիպուլյատիվ հնարքներով՝ ուրացման եղանակով,
պղտոր ջրում ձուկ որսալ՝ դարձյալ ի շահ իրենց վայ-գոյության…
ՊԱՏՄԱԿԱՆ ԷՔՍԿՈՒՐՍ ՄԻՔԱՅԵԼ ՍՐԲԱԶԱՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ
Աստվածճանաչության,
ազգի ու սեփական ինքնությունը վերգտնելու մղումի շնորհիվ այսօր,
մեր հոգեւոր իրականության մեջ, իր մեծագույն ավանդն ունի Հայ Առաքելական
Եկեղեցու Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը: Սրբազան
Հայրը, լինելով իր տեսակի մեջ եզակի, ողջ էությամբ նվիրվել է երկնառաք
ժառանգության վեհությունն ու խորհրդավորությունն ազգին վերադարձնելու
ի Վերուստ տրված առաքելությանը:
Նորանշանակ Առաջնորդը թեմն ընդունել է ընդամենը հինգ քահանայով,
հինգ գործող եկեղեցով, ոչ մի շրջանավարտ չտված եւ շիրակցի չորս ուսանող
ունեցող դպրանոցով: Չեն եղել՝ առաջնորդարան, գրասենյակ, քարտուղարություն,
կապի միջոցներ: Թեմը չի ունեցել նույնիսկ մեկ համակարգիչ: Առաջնորդի
առաջին գործերից մեկը եղել է գրասենյակային պայմաններ ստեղծելը,
առաջնորդարան հաստատելը: Հայթայթված միջոցներով անմիջապես գործածելի
վիճակի է բերվել, նախապես Գրիգորիս Սրբազանի կողմից ձեռք բերված,
նախկին գրադարանի շենքը, որն ապահովվել է կապի միջոցներով, համակարգչային
գույքով, կահավորվել են Առաջնորդի ընդունարանն ու աշխատասենյակը,
քարտուղարությունը, ստեղծվել են ֆինանսական, տնտեսական, սոցիալական
ու մշակութային բաժիններ:
Առաջնորդ հաստատվելու առաջին իսկ ամսից տպագրվել է «Ս. Յոթվերք»
պաշտոնաթերթը, որ անխափան շարունակում է լույս տեսնել մինչ օրս`
մեծացնելով իր թեմատիկ ընդգրկումը: Այսօր «Ս. Յոթվերք» պաշտոնաթերթը
հասանելի է նաեւ առցանց տարբերակով: Երկու տասնամյակից ավելի, որպես
բարու եւ բանի սերմնացան, Միքայել Սրբազանն իր աշխատասիրությամբ,
անմնացորդ նվիրումով վերարթնության հունդեր է սերմանում Շիրակ աշխարհում՝
վերակոչելով հայի աստվածատուր հավատքն ու այդ հավատքով գրված պատմությունը:
Թեմի բոլոր համայնքներում եղել է Սրբազան Հայրը, Աստծո խոսքը հասցրել
ամենուր: Ակնկալիքը մեկն էր՝ օգնել ավելի շատ հայորդիների Երկինք
նայել, այնտեղ փնտրել ապրածի ու արածի արտացոլքը: Որպես անուրանալի
հոգեւոր հովիվ ու մտավորական՝ մեծ է Միքայել Սրբազանի ավանդը Շիրակի
թեմում: Նա Հայոց Եկեղեցու հաստատուն սյուներից է, ով միշտ բարձրաձայնել
է անելիքների, քան արվածի մասին՝ ինքնաքննադատաբար մոտենալով իր
իսկ կատարածին:
Ցավով եմ նշում, որ այսօր մեր սիրելի Սրբազանն անազատության մեջ
է ապօրինաբար, sms-ային արդարադատության շնորհիվ… Սակայն նման պատվիրված
վայ-մեղադրանքն ի զորու չէ ջնջել եւ զրոյացնել Միքայել Սրբազանի
անցած ճանապարհը, փաստացի վաստակը եւ տասնամյակների ընթացքում արվածն
ու այսօրվա անելիքները: Փա՜ռք Աստծո, Շիրակի թեմը կարողանում է անխաթար
իրականացնել թեմակալ Առաջնորդի առաքելությունը, բարձր պահելով թեմի
եւ Առաջնորդ Սրբազանի հարգն ու պատիվը: Սուտը կաղ է, եւ երկար ճանապարհ
ի վիճակի չէ անցնել: Ճշմարտությունն Է մշտապես հաղթող եւ կհաղթի
նաեւ Սրբազան Հոր ապօրինի մեղադրանքի պարագային:
Ի խորոց սրտի շնորհավորում ենք Միքայել Սրբազանին (անգամ ֆիզիկապես
անազատության մեջ գտնվելու պարագային, սակայն հոգով մշտամնա ազատ),
հոգեւորականաց դասին, ինչպես նաեւ թեմի բոլոր կառույցների աշխատակիցներին
եւ հավատավոր մեր քույրերին ու եղբայրներին՝ թեմի 105-ամյակի առիթով:
Սրբազան Հայր ջան, թող Ձեր հայաշունչ ձեռնարկումները նպաստեն ազգային
ինքնության ու դիմագծի պահպանմանը: Ձեր հետագա գործունեության տարիները
եւս առլեցուն լինեն աստվածահաճ եւ արդյունաշատ գործերով: Թող Բարձրյալ
Աստծո զորությունն ու անբիծ հուրը բոցավառ մնա Ձեր սրտում եւ, Աստծո
ողորմածությամբ, Տիրոջ արդարությունն ու ճշմարտությունն իրենց որոշիչ
խոսքն ասեն Ձեր արդարացման վերդիկտը կայացնելիս այժմ եւ միշտ եւ
հավիտյանս հավիտենից. Ամեն: Զի Աստված ընդ մեզ է Սրբազան Հայր ջան,
ամեն բան շա՜տ լավ է լինելու: Մնում ենք աղոթող Ձեզ համար:
Որդիական խոնարհութեամբ մատչիմ ի համբոյր
Ձերդ Սրբազնութեան օծեալ Սուրբ Աջոյն՝
ԳԱՅԱՆԵ ՍԱՆԴՈՅԱՆ
ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԻԹՈՎ
1920 թ. սեպտեմբերի 4-ին՝ Գեւորգ Ե Սուրենյանց
Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակով, հիմնադրվեց Հայ Առաքելական Սուրբ
Եկեղեցու Շիրակի թեմը, որն այսօր նշում է կազմավորման 105-ամյակը:
Մեկ դարից ավելի պատմություն ունեցող թեմը մշտապես եղել է մեր պետականության
հենասյուներից մեկը եւ առանձնահատուկ նշանակություն է ունեցել հայ
ժողովրդի մշակույթի, պատմության, սովորույթների ու ավանդույթների
պահպանման գործում՝ լինելով հոգեւոր անկյուն հազարավոր մարդկանց
համար:
Մեկ դարից ավելի Շիրակի թեմը եղել է մեր ժողովրդի հոգեւոր դաստիարակության,
հավատքի խորացման ու ազգային արժեհամակարգի ամրապնդման լույսի աղբյուր:
Տարիների ընթացքում այստեղ կերտվել են հոգեւոր կյանքի կարեւորագույն
էջեր, ծառայել են նվիրյալ հոգեւոր հայրեր:
Թեմի նորօրյա պատմության եւ ընթացիկ ոգեշնչող առաքելության առանցքում
է կանգնած նրա սիրելի Առաջնորդը՝ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը:
Տասնամյակներ շարունակ Սրբազան Հայրն առաջնորդել է թեմը հոգեւոր
բարձր գիտակցությամբ, կրթական ու մշակութային ծրագրերի նախաձեռնությամբ,
համայնքային կյանքի վերակազմակերպմամբ եւ ազգային արժեքների պահպանության
վճռականությամբ:
Նրա նախաձեռնությամբ ակտիվ զարգացում ապրեցին թեմական երիտասարդական
ծրագրերը, կիրակնօրյա դպրոցները, մշակութային միջոցառումները, սոցիալական
աջակցման ծառայություններն ու հոգեւոր լուսավորության մի շարք ծրագրեր:
Նրա խոսքը մշտապես եղել է հավասարակշռության, արդարության ու խաղաղության
խրատ-հորդոր՝ անկախ իրավիճակից ու ժամանակից:
Ցավոք, Շիրակի թեմի կազմավորման այս պատմական տարեդարձին, նրա Առաջնորդը՝
Գերաշնորհ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը, ֆիզիկապես բացակայում
է իր հոգեւոր հոտի կողքից: Նա այս օրերին ապօրինի կալանավորված է,
իրողություն, որին մենք մոտենում ենք մտահոգությամբ, բայց նաեւ ամուր
վստահությամբ՝ արդարության եւ ճշմարտության հաղթանակի նկատմամբ:
Շիրակի թեմի հավատավոր ժողովուրդը կանգնած է իր առաջնորդի կողքին՝
իբրեւ նրա երկարամյա ծառայության եւ անմնացորդ նվիրումի կենդանի
վկա: Մենք հավատում ենք, որ այս դժվարությունը ժամանակավոր է, եւ
շուտով մեր Առաջնորդը կշարունակի իր հոգեւոր ծառայությունը:
Շնորհավորում ենք հոգեւոր դասին եւ հավատավոր ժողովրդին՝ Շիրակի
թեմի կազմավորման 105-ամյակի կապակցությամբ: Թող Ամենակալ Աստված
պահպանի մեր հայրենիքը խաղաղության մեջ, վերադարձնի մեզ մեր հոգեւոր
Առաջնորդին, ամրացնի մեր հոգեւոր կյանքը, եւ Շիրակի թեմը շարունակի
իր ճանապարհը՝ հավատի, հույսի ու սիրո լույսով:
ՇԻՐԱԿԻ ԹԵՄ
ԹԵՄԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑ ՄԻՈՒԹՅՈՒՆ
>>>
|
|