| «ԱՐԴԱՐ
Է ՏԵՐԸ, ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ Է ՍԻՐՈՒՄ,
ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆՆ Է ՆԱՅՈՒՄ ԵՐԵՍԸ ՆՐԱ»
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
եր
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ակնհայտ շինծու մեղադրանքներով
մեղավոր ճանաչելու դատարանի վերդիկտը լրջագույն հարված հասցրեց Հայաստանում
արդարադատությանն ու արդարադատության մարմինների հեղինակությանը:
Երկրում շարունակ սերմանվող ատելության ու բռնաճնշումների պայմաններում
կայացված ամոթալի այս դատական ակտը հերթական անգամ հաստատեց, որ
ՀՀ-ում դատաիրավական համակարգն ամբողջությամբ կախվածության մեջ է
քաղաքական իշխանության կամքից:
Ցավալի է արձանագրել, որ հայրենի մեր երկրում արդարադատությունն
ընտրողական է, եւ կամայական որոշումներով անթաքույց ծառայեցվում
է քաղաքական քինախնդրությանը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է ապօրինի այս գործընթացը
եւ օրենքով սահմանված բոլոր հնարավորություններն օգտագործելու է՝
հասնելու Միքայել արքեպիսկոպոսի հանդեպ արդարության վերականգնմանը:
Աղոթում ենք, որ Տերը զորացնի, ամուր ու անկոտրում պահի Միքայել
եւ Բագրատ արքեպիսկոպոսներին, ազգային մեծանուն բարերար տիար Սամվել
Կարապետյանին եւ ազատությունից ապօրինաբար զրկված բոլոր անձանց:
«Արդար է Տերը, արդարություն է սիրում, ճշմարտությանն է նայում երեսը
Նրա» (Սաղմ. Ժ 8):
ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾՆԻ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
>>>
|
|