| ԵՐԵԽԱՆԵՐԻ
ՆԱՄԱԿԸ ՈՐՊԵՍ ՍՐԲԱԶԱՆԻ ԱՆՁԸ
ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔ
29.09.25:
Սրբազանի դատապաշտպան Արա Զոհրաբյան: Այսօր, դատարանում, որպես Միքայել
Սրբազանի անձը բնութագրող հանգամանք, չենք ներկայացրել ո՛չ Սրբազանի
կենսագրությունը, ո՛չ տարիների կատարած աշխատանքների նկարագրությունը,
ո՛չ ստացված պարգեւները (Սրբազան Հայրը եւ մենք համաձայն չէինք Սրբազանին
ակնհայտ անհիմն ձեւով մեղավոր ճանաչած դատարանին նման նյութեր ներկայացնել),
այլ ներկայացրել ենք Գյումրիում գործող «Հայկական զարդանախշեր» պարային
համույթի սաների նամակը՝ ուղղված Միքայել Սրբազանին: Այս նամակից
լավ բնութագիր չէինք էլ կարող ներկայացնել:
Եվ թող դատավորն այս նամակը կարդալով՝ իր (ոչ թե Սրբազանի) դատավճիռը
կայացնի:
Կանխատեսելի դատավճիռը հրապարակվելու է 03.10.2025 թ. ժամը 17:30-ին:
«ՀԱՅԿԱԿԱՆ ԶԱՐԴԱՆԱԽՇԵՐ» ՊԱՐԱՅԻՆ
ՀԱՄՈՒՅԹԻ 65 ՍԱՆԻ ՆԱՄԱԿԸ
Գերաշնորհ Սրբազան Հայր.
 Սիրելի՛
Սրբազան, գրում են Ձեզ Ձեր երեխաները՝ «Հայկական զարդանախշեր» պարային
համույթի սաները: Համույթ, որը երկար ու դժվար ճանապարհ է անցել
Ձեզ հետ միասին: Համույթ, որի հիմնադիրն ու հոգատար ծնողն եք եղել:
Համույթ, որի քսանհինգ ամյակը լրանում է այս տարվա հոկտեմբերի մեկին:
Մեր բոլորի ցանկությունն է, որ մեր Սրբազանը ներկա լինի այս տոնին,
քանի որ առանց Ձեզ մեր ուրախությունը մնալու է կիսատ: Այդ իսկ պատճառով
մենք որոշել ենք հետաձգել այն ու սպասել Ձեր վերադարձին եւ կսպասենք՝
ինչքան հարկավոր լինի: Մեր ամեն պարապմունքից առաջ միասնական աղոթում
ենք Ձեզ համար:
Աստված օգնական Սրբազան Հայր:
Որդիական սիրով՝
«Հայկական զարդանախշեր» պարային համույթի սաներ
>>>
|
|