| ԽԱՉԵՐԹ
ԱՂՈԹՔՈՎ, ՀԱՎԱՏՔՈՎ, ՀՈՒՅՍՈՎ
իրակի
թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի օրհնությամբ
արդեն ավանդույթ է դարձել Խաչվերացի տոնի նախատոնակի խաչերթը: Այն
չխախտելով՝ այս տարի եւս թեմի երիտասարդաց միությունը կազմակերպեց
խաչերթ՝ Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուց դեպի Սուրբ Նշան:
Սուրբ
Ամենափրկչում խաչերթի մասնակիցներին իր հայրական խոսքն ուղղեց Հոգեշնորհ
Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը:
Միասնական աղոթքի ու շարականների ուղեկցությամբ՝ Տ. Հակոբ քհն. Գրիգորյանի
եւ Տ. Մակար քհն. Գալամդարյանի առաջնորդությամբ, խաչերթի մասնակիցները
քայլեցին դեպի Սուրբ Նշան եկեղեցի՝ իրենց հոգիներում վեր հանելով
Տիրոջ Խաչը որպես հույսի, փրկության ու նորոգման խորհրդանիշ:
Խաչերթի ճանապարհին՝ Սուրբ Աստվածածին մայր եկեղեցու (Ս. Յոթվերք)
մոտ, մասնակիցները կանգ առան եւ աղոթք առաքեցին առ Աստված՝ Տ. Միքայել
արքեպս. Աջապահյանի, Տ. Բագրատ արքեպս. Գալստանյանի, բարերար Սամվել
Կարապետյանի եւ ապօրինի մյուս կալանավորվածների ազատության համար:
Խաչերթի ընթացքում երիտասարդներն անցորդներին էին փոխանցում, օրվա
խորհուրդը ներկայացնող թերթոններ: Մասնակից երիտասարդների ձեռքին
կային պաստառներ, որոնց վրա գրված էին, օրվա խորհրդով պայմանավորված,
Աստվածաշնչյան տողեր, Սուրբ Հայրերի, ինչպես նաեւ Շիրակի թեմի Առաջնորդ
Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի խոսքերը:
Սուրբ Նշան եկեղեցում խաչերթի մասնակիցներին դիմավորեցին Տ. Նշան
քհն. Պանֆյորովն ու Տ. Եզնիկ քհն. Գալստյանը: Այստեղ Քահանա Հայրերն
իենց հայրական խոսքն ուղղեցին երիտասարդներին: Ապա բոլորը ներկա
գտնվեցին երեկոյան ժամերգությանը:
«Կորստյան մատնվածների համար խաչի քարոզությունը հիմարություն է,
իսկ մեզ՝ փրկվածներիս համար Աստծո զորություն» (Ա Կորնթ. Ա 18),-
ավանդում է Սուրբ Գիրքը:
ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆ
>>>
|
|