Եթե ճշմարտությունը ժողովրդի կողմն է, ուրեմն՝ հոգեւորականը ժողովրդի կողքն է, եթե իշխանության, ուրեմն՝ իշխանության: Իսկ եթե ճշմարտությունը ոչ մեկի կողմն էլ չէ, ուրեմն՝ ինքը պետք է շարունակի մնալ ճշմարտության
կողքը...

ՄԻՔԱՅԵԼ
ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 8 (308), օգոստոս 2025 թ.  


 

       

Լրահոսից

2 օգոստոսի - Սուրբ Թադեոս Առաքյալի եւ Սուրբ Սանդուխտ կույսի տոնի ուրախ առիթով Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Նարեկ քհն. Անտոնյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, ոգեշունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

3 օգոստոսի - Առաջնորդանիստ Սուրբ Յոթվերք եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Վարագ քհն. Հակոբյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

10 օգոստոսի - Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցվեց ձեռամբ Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանի: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հոգեհույզ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

17 օգոստոսի - Վերափոխումն Ս. Աստվածածնի: Առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում, տոնի ուրախ առիթով, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Ելեւմտից տեսուչ Տ. Թեոդորոս եպս. Զաքարյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, տոնի խորհուրդը մեկնող ոգեշինիչ քարոզ խոսեց պատարագիչ Սրբազան Հայրը:

18 օգոստոսի - Հիշատակ մեռելոց: Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում մեռելոցի Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Վարագ քհն. Հակոբյանը:

24 օգոստոսի - Ս. Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, հանգամանալից քարոզ խոսեց Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը:

31 օգոստոսի - Ս. Յոթվերք մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչ էր Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհրդին համահունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները