Եթե ճշմարտությունը ժողովրդի կողմն է, ուրեմն՝ հոգեւորականը ժողովրդի կողքն է, եթե իշխանության, ուրեմն՝ իշխանության: Իսկ եթե ճշմարտությունը ոչ մեկի կողմն էլ չէ, ուրեմն՝ ինքը պետք է շարունակի մնալ ճշմարտության
կողքը...

ՄԻՔԱՅԵԼ
ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 8 (308), օգոստոս 2025 թ.  


 

       

Տոն առաջիկա

ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ ԶՈՐԱՎԱՐԻ, ԱԴՈԿՏՈՍԻ ԵՎ ՌՈՄԱՆՈՍ ԵՐԳԵՑՈՂԻ ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅԱՆ ՕՐ

աղ քրիստոնեական ընկալման համաձայն՝ «սուրբ» բառը նշանակում է պատկանել Աստծուն: Եթե ասում էին, թե այս մարդը սուրբ է, նշանակում էր, որ նա պատկանում է Աստծուն: Ուստի սուրբ են բոլոր նրանք, ովքեր քրիստոնյա են, ովքեր ընդունել են Աստծո խոսքն ու ապրում են դրանով, ովքեր կարող են օրինակ լինել մյուսների համար: Սրբերն աստվածային իրականությունն են: Հետագայում «սուրբ» եզրույթի մեջ ներառվեցին նաեւ «մաքուր, կատարյալ, անմեղ» հասկացությունները:

Շատ կարեւոր է ընկալել, որ Եկեղեցու առջեւ բոլորը հավասար են, եւ Եկեղեցին չի սրբացնում մարդկանց, այլ պարզապես ընդունում է Աստծո կողմից սրբադասվածի սրբությունը, իսկ մարդիկ խնդրում են նրանց բարեխոսությունը եւ ձգտում նմանվել սրբերին ու «անմահանալ»:

ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ ԶՈՐԱՎԱՐ

Ս. Գեւորգը ծննդով Կապադովկիայից էր, այսինքն՝ այսօրվա Կեսարիայից: Մեծացել է քրիստոնյա ընտանիքում: Ապա զինվորագրվելով հռոմեական բանակ՝ կարճատեւ ժամանակի ընթացքում հասնում է զորավարի աստիճանի, դառնում օրվա կայսր Դիոկղետիանոսի սիրելի զորավարը: Երբ վերջինս քրիստոնյաներին հալածելու հրովարտակ պիտի արձակեր, նախ խորհրդակցում է իր մեծամեծների հետ, որոնց թվում էր նաեւ Գեւորգը: Բոլորը, բացի Գեւորգից, որ նախ հաստատեց, որ այդպիսի որոշումը անարդարացի կլինի կայսրության խաղաղ բնակիչների հանդեպ, հավանություն տվեցին կայսեր գաղափարին: Նրանք նաեւ կռահեցին, որ Գեւորգը քրիստոնյա է եւ փորձեցին կռապաշտության բերել: Բայց Գեւորգն ասում է. «Ես ձեզ որպես քրիստոնյա եւ ձեռագործ կուռքերին ձեր մատուցվող փառքն ու պատիվը երկնքի եւ երկրի Արարչին մատուցելիս կցանկանայի տեսնել»: Այս խոսքերից հետո Գեւորգը բանտարկվում է եւ սոսկալի չարչարանքների ենթարկվում եւ ի վերջո կուռքերին տեսնելու համաձայնություն հայտնում: Կայսրը նրան ուրախությամբ մեհյան է առաջնորդում, սակայն այնտեղ Ս. Գեւորգը, աստվածային նախանձախնդրությամբ լցված, մեկ առ մեկ կործանում է դրանք: Այս հանդուգն արարքի պատճառով Դիոկղետիանոսն անմիջապես գլխատել է տալիս նրան:

Առհասարակ բոլոր նշանավոր սուրբ զորավարների պատկերները ներկայացվում են ձի հեծած, վիշապ սպանելու դիրքում, որոնք ավելի խորհրդանշական իմաստներ ունեն, քան պատմական: Վիշապը խորհրդանշում է աշխարհի չարությունը, դիվական զորությունն ու բռնակալությունը, որոնց դեմ, արդարեւ, անվախորեն պայքարեցին Քրիստոսի քաջ նահատակները: Համարվում է, որ Ս. Գեւորգը նահատակվել է 303 թ.-ին, Նիկոմիդա քաղաքում, իսկ ըստ այլ ավանդությունների՝ Պաղեստինի Ռամլե կամ Լյուդ քաղաքավանում, մեր օրերի Թել-Ավիվի օդանավակայանից ոչ շատ հեռու, ուր հայերը, հույները եւ լատինները Ս. Գեւորգ անունով եկեղեցիներ ունեն: Ս. Գեւորգն Անգլիայի պահապան Սուրբն է:

Հայերս նրա հիշատակը տոնում ենք Ս. Խաչին հաջորդող երկրորդ շաբաթ օրը:

ԱԴՈԿՏՈՍ ԴՈՒՔՍ

Ծննդով եփեսացի է, հավատքով՝ ծածուկ քրիստոնյա, ապրել է Մաքսիմինոս կռապաշտ ու հալածիչ կայսեր օրոք: Մի գեղեցիկ աղջիկ ուներ, որին թագավորը ցանկանում է կնության առնել: Հայրը նրան գաղտնի արեւելք է փախցնում: Նրա քրիստոնյա լինելը հայտնի է դառնում, զրկվում է բոլոր պատիվներից, ունեցվածքն արքունիքի գանձարան է բռնագրավվում եւ ընտանիքով աքսորվում Միջագետք: Տեղի կառավարիչը նրան դարձի բերելու հրահանգ է ստանում: Ծանր չարչարանքներից հետո գլխատվում է, ապա պատվով թաղվում կնոջ եւ մյուս դստեր ձեռքով: Փախստական դարձած աղջիկը, վայելելով Լիկիանոս կայսեր կնոջ՝ Կոստանդիայի բարեհաճությունը, որ քրիստոնյա էր դարձել, կարողանում է մորն ու քրոջը գտնել Միջագետքում, եւ, հոր նշխարները վերցնելով, փոխադրվում են Եփեսոս, ուր եւ խաղաղության մեջ կնքում են իրենց մահկանացուն:

ՌՈՄԱՆՈՍ ԵՐԳԵՑՈՂ

Ծնվել է Սիրիայի Հոմս քաղաքում եւ Բեյրութի սարկավագն է եղել: Զարգացած ու առաքինի անձնավորություն էր: Անաստաս կայսեր օրոք (491-518) Կոստանդնուպոլիս է գնում եւ պաշտոնավարում Սուրբ Աստվածածին եկեղեցում: Մի տեսիլքով նրան հոգեւոր երգեցողության եւ երաժշտական արվեստի բացառիկ շնորհ է տրվում, որից հետո գրում է «հազար ու մի» տաղեր ու շարականներ, որոնք մինչեւ այսօր գործածում է Հունական Եկեղեցին: Իրեն տրված «երգեցող» անվանումը մնաց որպես մեծագույն շարականագիր եւ հոգեւոր երաժիշտ:

Հայերս նրա հիշատակի տոնը նշում ենք Ս. Խաչին հաջորդող երկրորդ շաբաթ օրը:

Այս տարի վերջիններիս հիշատակը կոգեկոչվի սեպտեմբերի 27-ին:

ՄԱՐԻԱՄ ՍՈՒՔԻԿՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները