Եթե ճշմարտությունը ժողովրդի կողմն է, ուրեմն՝ հոգեւորականը ժողովրդի կողքն է, եթե իշխանության, ուրեմն՝ իշխանության: Իսկ եթե ճշմարտությունը ոչ մեկի կողմն էլ չէ, ուրեմն՝ ինքը պետք է շարունակի մնալ ճշմարտության
կողքը...

ՄԻՔԱՅԵԼ
ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 8 (308), օգոստոս 2025 թ.  


 

       

ԱՆԳԼԵՐԵՆԻ ԱՆՎՃԱՐ ԴԱՍԵՐ ՍԿՍՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

արիբջանյանի Սուրբ Հոգի եկեղեցուն կից գործող կիրակնօրյա դպրոցում սկսնակների համար մեկնարկել է անգլերենի անվճար դասընթաց, որին երեխաները սիրով են մասնակցում:

Իր մասնագիտական գիտելիքներով ու հմտություններով հետաքրքիր եւ արդյունավետ դասեր է վարում Դիաննա Մուրադյանը՝ միաժամանակ ձեռք բերելով անհրաժեշտ փորձառություն:

Դիաննան Շիրակի պետական համալսարանի չորրորդ կուրսի ուսանողուհի է: Նրա համար ուսուցանելը պատասխանատու, նաեւ հաճելի զբաղմունք է:

Դասերն անցնում են արդյունավետ, խաղային, հստակ ու մատչելի՝ ինչը եւ նպաստում է երեխաների գիտելիքների զարգացմանը:

Դասընթացին մասնակցում են Ղարիբջանյան բնակավայրի 10-17 տարեկան շուրջ քսանհինգ երեխա:

Ամառային արձակուրդները երկուստեք լավ առիթ էր՝ հաճելին օգտակարի հետ համատեղելու համար:

ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները