Եթե ճշմարտությունը ժողովրդի կողմն է, ուրեմն՝ հոգեւորականը ժողովրդի կողքն է, եթե իշխանության, ուրեմն՝ իշխանության: Իսկ եթե ճշմարտությունը ոչ մեկի կողմն էլ չէ, ուրեմն՝ ինքը պետք է շարունակի մնալ ճշմարտության
կողքը...

ՄԻՔԱՅԵԼ
ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 8 (308), օգոստոս 2025 թ.  


 

       

ՀՐԱԺԵՇՏ «ՎԵՐԱԴԱՐՁ ԴԵՊԻ ԲՆՈՒԹՅՈՒՆ» ՃԱՄԲԱՐԻՆ

իրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի օրհնությամբ թեմի «Վերադարձ դեպի բնություն» ճամբարն այս տարի իր աշխատանքները մեկնարկեց հուլիսի 19-ին՝ «Շեն Ֆրանսիա» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ:

Երկու հերթափոխով՝ յոթական օրով, ճամբարում իրենց ամառային հանգիստն անցկացրին Շիրակի թեմի տարբեր կիրակնօրյա դպրոցների սաներ, ինչպես նաեւ բազմազավակ ու անապահով ընտանիքների շուրջ վաթսուն երեխա: Նրանցից տասնհինգը ճամբարում հանգստացան թեմի բարերար նորվեգացի Օլա Սիմոն Օստվեյտի հովանավորությամբ:

Ինչպես ամեն տարի, այս անգամ նույնպես ճամբարականներն իրենց առօրյան անցկացրին շատ հագեցած՝ մասնակցեցին ակտիվ խաղերի ու արշավների, առաջին բուժօգնության, կրոնի, օտար լեզուների, բնապահպանության, սպորտի եւ այլ դասերի: Երեխաները հատկապես տպավորված էին «Աղավնաբազե» որսորդմիության նախագահ Հովհաննես Խնուսյանի կողմից «Ձկնորսությունը Հայաստանում» թեմայով անցկացրած սեմինարով: Ճամբարակաների համար կրթադաստիարակչական դասախոսություն անցկացրին նաեւ «Արփի լիճ» ազգային պարկ»-ի աշխատակիցները:

Հուլիսի 26-ին ճամբար այցելեց Ամասիայի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տ. Գարեգին քհն. Սարգսյանը: Տեր Հայրը մի ամբողջ օր անցկացրեց ճամբարակաների հետ: Բացի հոգեւոր զրույցից, Տեր Գարեգինը նաեւ պատասխանեց երեխաների ա-ռաջադրած տարբեր հարցերին, նրանցից տեղեկացավ, թե ինչպես է անցնում ճամբարական առօրյան: Ճամբարակաները Տեր Հորը պատմեցին, որ ամեն օր գնում են Ս. Սարգիս մատուռ, աղոթում թեմակալ Առաջնորդի ազատության համար:

Ամեն տարվա պես՝ երեխաների հետ աշխատում էին փորձառու ջոկատավարներ եւ, ինչպես միշտ, կամավորներ: Միքայել Մուրադյանը Եղնաջուր գյուղի բնակիչ է եւ ամեն տարի, կամավորական հիմունքներով, ճամբարում անցկացնում է ձիավարժության դասեր: Կամավոր Ռոզի Մանարյանը ծնվել ու մեծացել է Ֆրանսիայի Լիոն քաղաքում եւ արդեն երկու տարի է, ինչ գալիս է Հայաստան եւ ճամբարում անցկացնում ֆուտբոլի ու ֆրանսերենի դասեր:

«Վերադարձ դեպի բնություն» ճամբարի երկու հերթափոխն էլ ավարտվեց հրաժեշտի ավանդական խարույկահանդեսով եւ կրկին հանդիպելու ակնկալիքով:

ԼՈՒՍԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները