| ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ
ԴԵՐԸ ՔՐԻՍՏՈՆՅԱՅԻ ԿՅԱՆՔՈՒՄ
եր
օրերում, երբ մեդիան դարձել է ամենուր ներկա, ազդեցիկ ու արդիական,
հարկ է հասկանալ, թե ինչպես կարող է քրիստոնյան կողմնորոշվել տեղեկատվության
հսկայական հոսքում՝ պահելով ճշմարտության, սիրո եւ պատասխանատվության
սկզբունքները:
Շիրակի
թեմի Առաջնորդ գերաշնորհ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի օրհնությամբ
թեմի երիտասարդաց միությունն օգոստոսի 11-ին սոցիալ-կրթական կենտրոնում
կազմակերպեց «Մեդիագրագիտության դերն արդի քրիստոնեական կյանքում»
թեմայով զրույց-քննարկում, որի բանախոսն էր արժանապատիվ Տ. Սարգիս
քհն. Սարդարյանը:
Տեր Հայրը խոսեց մեդիագրագիտության եւ քրիստոնյայի կյանքում նրա
դերի կարեւորության մասին: Նա նաեւ նշեց, թե ինչպես զարգացնել քննադատական
մտածողությունը եւ կարողանալ ճիշտ ու կեղծ ինֆորմացիան տարբերակել՝
պահպանելով քրիստոնեական արժեհամակարգը:
Սոցիալական հարթակներում հոգեւոր նյութի տարածումն այսօր ավելի,
քան երբեւէ, կարեւոր է՝ հաշվի առնելով տեղեկատվական հոսքերի բազմազանությունը,
ժամանակակից կյանքի արագ տեմպերը եւ հոգեւոր արժեքների հանդեպ աճող
կարիքը:
Ժամանակակից մարդն իր ժամանակի մեծ մասն անցկացնում է սոցիալական
ցանցերում: Այս պայմաններում հոգեւոր թեմաների առկայությունը թույլ
է տալիս օգտատերերին ստանալ հոգեւոր խթանումներ՝ առանց միջավայրից
կտրվելու:
Երիտասարդ սերունդը մեծանում է թվային միջավայրում: Եթե հոգեւոր
նյութը ներկայացվի հետաքրքիր ու հասանելի ձեւով, դա կարող է լինել
առիթ՝ նրանց մեջ ձեւավորելու հավատ, բարություն եւ ինքնաճանաչում:
ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆ
>>>
|
|