Եթե ճշմարտությունը ժողովրդի կողմն է, ուրեմն՝ հոգեւորականը ժողովրդի կողքն է, եթե իշխանության, ուրեմն՝ իշխանության: Իսկ եթե ճշմարտությունը ոչ մեկի կողմն էլ չէ, ուրեմն՝ ինքը պետք է շարունակի մնալ ճշմարտության
կողքը...

ՄԻՔԱՅԵԼ
ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 8 (308), օգոստոս 2025 թ.  


 

       

ՈՒԽՏԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ԵՐԵՐՈՒՅՔԻ ՏԱՃԱՐՈՒՄ

Ուխտագնացութիւնը հոգեւոր ճանապարհորդութիւն մըն է, որորւն ընթացքին
ինքզինք հաստատող քրիստոնեան իր մեջ շեշտուած կերպով կը գտնէ
աստուածորոնումի, աստուածճանաչումի հաւատքի գիտակցութիւնը:
ՀՈՎՆԱՆ ԱՐՔԵՊՍ. ՏԵՐՏԵՐՅԱՆ

այ ժողովրդի բնօրրան հայկական լեռնաշխարհը միշտ էլ գրավել է թե՛ հայ եւ թե՛ օտարերկրացի ուխտավորի ուշադրությունը, հմայել հրաշակերտ տաճարներով ու մատուռներով, ոգեւորել հավատավորին եւ առավել մոտեցրել Տիրոջը՝ անմոռանալի դարձնելով յուրաքանչյուր ուխտագնացություն:

Օգոստոսի 23-ին, օրհնությամբ Կոտայքի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Առաքել արքեպս. Քարամյանի, Եղվարդի Սուրբ Սարգիս եկեղեցու հավատացյալները, տեղի հոգեւոր հովիվ Տ. Աբել քհն. Ստեփանյանի ուղեկցությամբ, ուխտավորաբար այցելեցին Շիրակի թեմ:

Բարեպաշտ ուխտավորները եղան Անիպեմզա ավանի Երերույքի տաճարում եւ ներկա գտնվեցին մատուցվող Սուրբ եւ անմահ Պատարագին: Օրվա պատարագիչն էր Իսահակյանի հովվության հոգեւոր հովիվ Տ. Սարգիս քհն. Սարդարյանը:

ԵՐԵՐՈՒՅՔԻ ՏԱՃԱՐԸ

Բազիլիկ տիպին պատկանող քրիստոնեական եկեղեցի է եւ գտնվում է Ախուրյան գետի ձախ ափին: Այն կառուցված է վարդագույն սրբատաշ տուֆաքարով: Երերույքի Ս. Կարապետ կամ Ս. Աստվածածին տաճարը հիմնվել է քրիստոնեական վաղ շրջանում՝ 4-5-րդ դարերում, հեթանոսական մեհյանի տեղում: Ըստ ժողովրդական ստուգաբանության՝ Երերույք անվանումն առաջացել է տաճարի սյուների միջոցով ստացված ճարտարապետական լուծման հետեւանքով, որի շնորհիվ թվացել է, թե կառույցը երերում է:

Ուխտավորները եղան նաեւ Ջրափիի Ս. Աստվածածին եկեղեցում, այնուհետեւ ճանապարհը շարունակեցին դեպի Գյումրի: Ուխտավորաբար այցելիցին Ս. Ամենափրկիչ եւ Ս. Յոթվերք եկեղեցիներ:

Վերջին հանգրվանը Մարմաշենի՝ 10-12-րդ դարերի վանքն էր, որ եղել է Հայաստանի կրոնական ու կրթական խոշոր, նաեւ նշանավոր կենտրոններից մեկը: Այստեղ նրանք աղոթք առաքեցին առ Ամենաբարձրյալ Տերը՝ աշխարհի խաղաղության եւ Հայ Առաքելական Եկեղեցու անսասանության համար:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները