| ՄԵՐ
ՈՐԴԻԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ
ԱՌ ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐԸ
 ինգ
եւ ավելի տար որպես Միքայել Սրբազանի քարտուղար աշխատելով եւ ծառայելով
Շիրակի թեմում՝ միայն ակնածանքով ու որդիական խորը երախտագիտությամբ
կարող եմ խոսել գերաշնորհ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի մասին:
Իր ներկայության յուրաքանչյուր վայրկյանը համեմված է եղել սիրով
ու հայրական խնամքով: Մարդ, ով անձնուրաց կերպով առավելաբար մտածել
ու հոգացել է դիմացինի եւ հայրենյաց մասին, քան սեփական ես-ի: Խորը
հավատքով եւ առ Աստված բարձրագույն նվիրումով հոգեւորական է Սրբազան
Հայրը, ճշմարտության հանդեպ անսակարկ, անձնուրաց՝ նրա հաղթանակի
եւ Աստծո փառքի նկատմամբ: Մարդ, ով միտված է բարձրացնել, խնամել,
փրկել, ով խորը ցավի զգացում ունի կորստի, չարի հաջողության դեպքում,
եւ ով, թերեւս, լուռ, բայց ներքին մեծ ուրախություն է ապրում յուրաքանչյուրի
առաջընթացի, առ Աստված առաջադիմության համար: Աստծո կենդանի տաճար,
իմաստության եւ հանճարի բնակարան, ով այսօր չարափառների կողմից ձերբակալվել
ու բանտարկվել է: Աստծով ազատագրված մարդուն բանտը սարսափելի չէ,
բայց մեր ողբերգությունն ու ցավն է, որ Աստծունը եւ աստվածային պարգեւներն
ըստ արժանվույն չենք կարողանում գնահատել: Գիտե՛ք, Աստված բոլորին
հավասար շնորհներ չի տալիս, բայց ասում է՝ մարգարեին որպես մարգարե
ընդունողը մարգարեի վարձք կստանա:
Ուրեմն՝ հրեաների պես մարգարեներին սպանողների դասին չարժանանանք
եւ դրանով մեր ու մեր ազգի գլխին անեծք ու պատուհասներ չկուտակենք,
այլ մեզ Աստծո կողմից պարգեւված գանձերը սրբությամբ պահենք ու պահպանենք
եւ չարն ու բարին իրարից կարողանանք զատորոշել: Այսպիսով՝ ո՛չ անտարբերությամբ,
ո՛չ պիղատոսյան ախտով եւ ո՛չ էլ տիրադավներին միանալով, չանարգենք
մեզ բաժին հասած օրհնությունը, այլ կարողանանք զատորոշել հայրական
գավազանը թշնամու սրից եւ հոգու արթնությամբ զորակցենք հայրական
բազկին:
Աստված օգնական, սիրելի՛ Սրբազան Հայր, Ձերդ Սրբազնության ազատությունը
մեր որդիական պարտականությունն է:
ՀԱԿՈԲՈՍ ՔՀՆ. ԻՍԱՀԱԿՅԱՆ
>>>
|
|