Եթե ճշմարտությունը ժողովրդի կողմն է, ուրեմն՝ հոգեւորականը ժողովրդի կողքն է, եթե իշխանության, ուրեմն՝ իշխանության: Իսկ եթե ճշմարտությունը ոչ մեկի կողմն էլ չէ, ուրեմն՝ ինքը պետք է շարունակի մնալ ճշմարտության
կողքը...

ՄԻՔԱՅԵԼ
ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 8 (308), օգոստոս 2025 թ.  


 

       

CIN ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԷԼՄԱՐ ԿՈՒՆԸ
ՍՈՒՑԻԱԼ-ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

եծ ուրախություն էր օգոստոսի 11-14-ը Շիրակի թեմի սոցիակ-կրթական կենտրոնում հյուրընկալել ավստրիական Christians in Need (CiN) կազմակերպության նախագահ պրոֆ. Էլմար Կունին:

Պատվարժան հյուրը բարձր գնահատեց թեմում տարվող սոցիալական աշխատանքը՝ այն կոչելով «օրինակելի ծառայություն» եւ վստահեցրեց, որ CiN-ը շարունակելու է աջակցել Հայ Եկեղեցուն, քանի որ ծառայության կարիքը մեծ է: Պրոֆեսորը Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի անարդար բանտարկությունը համեմատեց Սուրբ Պողոսի փորձությունների հետ՝ ընդգծելով, որ «ոչ մի դավ չի կարող խլել Աստծո զավակների ազատությունը»:

Մենք խորապես երախտապարտ ենք պրոֆեսոր Կունի համերաշխության եւ CiN-ի բարեկամության համար: Նրանց անսասան հավատն ուժ է տալիս շարունակել մեր առաքելությունը՝ ծառայել եւ աջակցել կարիքավորներին, նաեւ զորացնել մեր հավատն ու առաքելությունը:

Պրոֆեսոր Կունը նաեւ իր սրտի խոսքը հղեց կալանավայրում գտնվող թեմակալ Առաջնորդին:

ՊՐՈՖԵՍՈՐԻ ԽՈՍՔԸ

Գերաշնորհ Տեր Միքայել Արքեպիսկոպոս.

Գյումրիում ամեն ինչ այնքան կատարյալ էր պատրաստված, եւ մենք կարողացանք շատ բան ապրել ու զգալ՝ շնորհիվ Կարինեի ու թիմի: Ապշելի է այն, ինչ Դուք՝ իբրեւ հոգեւոր Հայր, ստեղծել եք Ձեր թեմում՝ օրինակելի ձեւով: Մենք՝ որպես Christians in Need (CiN), հպարտ ենք, որ թեկուզ փոքրիկ մասնակցություն ենք ունեցել այս գործում: Բայց անպայման շարունակելու ենք, քանի որ կարիքը մեծ է: Իսկ Ձեր բանտարկությունը, ինչպես Սուրբ Պողոսինը, երկնքից ուղարկված փորձություն է: Շատերը, ովքեր հեռու էին Եկեղեցուց, այժմ Ձեր օրինակով վերադառնում են Եկեղեցի եւ Աստծուն: Առանց Քրիստոսի, հայ ժողովրդի համար ապագա չկա: եւ որքան էլ թշնամիներ ունենա Հայաստանը, երբեք չի կորչի` որպես քրիստոնյա երկիր:

Ձեզ նվիրված աշխատակիցները եւս Աստծո պարգեւ են: Նրանց միջոցով Ձեր գաղափարները շարունակվում են, նույնիսկ եթե դրանք էլ այսօր բանտում են: Նույն կերպ էր եւ Սուրբ Պողոսի գործը. թեեւ նա բանտարկված էր, սակայն դարձավ սերմ՝ Եկեղեցու սիրո տարածման համար:

Ինչ նա գրել է Գաղատացիներին, ամեն ինչով վերաբերում է նաեւ Ձեզ. «Այլեւս ես չեմ ապրում, այլ ճշմարիտ Քրիստոս է, որ ապրում է ինձանում»: Թող Տերը Ձեզ ուղեկցի եւ առաջնորդի դեպի ազատություն՝ բոլոր դավերին հակառակ: Ոչ մի դավ չի կարող խլել Աստծո զավակների ազատությունը: Վստահ եմ, որ մի օր կկարողանամ Ձեզ ողջունել Վիեննայում:

Ձեզ շնորհակալ եւ հավատարիմ՝
Պրոֆ. ԷԼՄԱՐ ԿՈՒՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները