Եթե ճշմարտությունը ժողովրդի կողմն է, ուրեմն՝ հոգեւորականը ժողովրդի կողքն է, եթե իշխանության, ուրեմն՝ իշխանության: Իսկ եթե ճշմարտությունը ոչ մեկի կողմն էլ չէ, ուրեմն՝ ինքը պետք է շարունակի մնալ ճշմարտության
կողքը...

ՄԻՔԱՅԵԼ
ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 8 (308), օգոստոս 2025 թ.  


 

       

«ԶԱՆԱՊԱԿԱՆ ԿՈՅՍՆ ՄԱՐԻԱՄ ԱՍՏՈՒԱԾԱԾԻՆ
ԽՈՍՏՈՎԱՆԻ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ»
ԳՅՈՒՏ ԳՈՏՎՈ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ

«Անկանիմք առաջի քո, Սուրբ Աստուածածին, եւ աղաչեմք զանարատ զկոյսդ,
բարեխօսեա՛ վասն անձանց մերոց, եւ աղաչեա՛ զՄիածին Որդիդ՝
փրկել զմեզ ի փորձութիւնէ եւ ամենայն վըտանգից մերոց»:
ՇԱՐԱԿՆՈՑ

ստվածամորը նվիրված տոների ոսկե շղթայի յուրահատուկ օղակներից մեկն է հանդիսանում նրա գործածած գոտու գյուտը նշանավորող տոնը, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու համար հետսամուտ է: Մեծն Թեոդոսիոսի որդի Արկադիոս կայսրեր (395-408) հրամանով փնտրել են Աստվածածնի գոտին, եւ, գտնելուց հետո, այն եւս բերվել է Կոստանդնուպոլիս, դրվել փոքրիկ արկղի մեջ եւ, կնքվելով արքունի մատանիով, պահվել Ս. Աստվածածնի անունը կրող նորաշեն եկեղեցում:

Ս. Աստվածամոր տփի եւ գոտու գյուտերին նվիրված տոները մեր Եկեղեցու տոնացույց են անցել Սիմեոն Երեւանցի Կաթողիկոսի կողմից, 1774 թվականին: Ս. Կույսի գոտու գտնվելը տոնում ենք, որպեսզի, վերհիշելով այս պատմությունը, մեկ անգամ եւս հիշենք Սուրբ Աստվածածնին եւ նրա միջոցով փառավորենք Քրիստոսին: Սուրբ Աստվածածինն իր դերով շատ մեծ տեղ ունի քրիստոնեական մտածողության մեջ: Նա է համարվում գլխավոր բարեխոսը ողջ մարդկության: Պատահական չէ, որ հայոց եկեղեցիների բոլոր խորանները զարդարում են Ս. Աստվածածնի հրաշագեղ պատկերները՝ որպես երկնային դուռ ողջ մարդկության համար: Նա, իր Ավետման օրվանից, դարձավ աստվածակիր եւ աստվածամայր, քանի որ որովայնում կրեց աստվածայինը եւ վեր բարձրացրեց կնոջ կերպարն իր մեղսական վիճակից՝ դառնալով յուրաքանչյուր քրիստոնյայի համար սիրելի մոր կերպար:

ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Օգոստոսի 31-ին՝ Ս. Աստվածածնի գոտու գյուտի տոնի ուրախ առիթով, Ս. Աստվածածին առաջնորդանիստ մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնող հանգամանալից քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները