| Լրահոսից
4 մայիսի - Աշխարհամատրան կամ Կանաչ
կիրակի: Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց
Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը:
Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը
մեկնեց եւ ոգեշունչ քարոզ խոսեց Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել
արքեպս. Աջապահյանը:
11 մայիսի - Կարմիր կիրակի: Ս. Աստվածածին մայր
եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանը:
Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը
մեկնող ոգեշինիչ քարոզ խոսեց Շիրակի թեի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս.
Աջապահյանը;
18 մայիսի - Երեւումն Ս. Խաչի: Առաջնորդանիստ Ս.
Աստվածածին եկեղեցում, տոնի ուրախ առիթով, մատուցվեց Սուրբ եւ անմահ
Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը: Սրբազան
արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող հոգեհույզ
քարոզ խոսեց Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը:
25 մայիսի - Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց
Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը:
Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի
քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:
29 մայիսի - Համբարձում Քրիստոսի: Ս. Յոթվերք եկեղեցում,
ձեռամբ Տ. Հակոբ քհն. Գրիգորյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ:
Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը
մեկնող հավուր պատշաճի քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը, ինչպես
նաեւ կատարվեց Հայրապետական մաղթանք:
>>> |
|