Չարի կողմից մեզ համար փորված գերեզմանը բոլոր ժամանակներում թափուր է մնալու, քանզի մենք Քրիստոսի հետ նեղությունները հաղթահարող եւ ամեն գողգոթայից հարության հավատքով հառնող ժողովուրդ ենք:

 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 5 (305), մայիս 2025 թ.  


 

       

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆ

երաշնորհ Սրբազան Հայր.

Ձեր քահանայական ծառայության երեսունյոթամյա դժվարին, բայց եւ այնքան բեղմնավոր ուղին նկատի ունենալով՝ թեմի հոգեւորականաց դասը, «Ս. Յոթվերք» պաշտոնաթերթի աշխատակազմը եւ հավատացյալ ժողովուրդն ի խորոց սրտի շնորհավորում են Ձեզ եւ մաղթում, որ Դուք՝ Հիսուս Քրիստոսի նվիրյալ ու ողջախոհ ծառադ, ապրեք բազում արեւշատ օրեր, «իցէք հաստատուն եւ լցեալ պտղովք արդարութեան ի ձեռն Յիսուսի Քրիստոսի ի փառս եւ ի գովեստ Աստուծոյ», որպեսզի Ձեր անձի շուքով եւ բեղուն գործունեությամբ առավել փառավորվի ու բարեզարդվի Շիրակի տիրախնամ թեմը:

Իրոք՝ «խորանը հանգույցն է Աստծո եւ մարդու, հանդիպման կետն աստվածային շնորհի եւ մարդկային ծառայության»: Սրբազան Հայր, թող քաղցրության վերափոխված այդ ծանրությունը հետայսու եւս լինի Ձեր մշտարթուն ու բարի ուղեկիցը, որպեսզի իրականությամբ զգեստավորվեն ոչ միայն Ձեր՝ հոգեւորականի, այլ նաեւ հավատավոր հոտի բոլոր երազանքները: Թող Տիրոջ սերը, շնորհը եւ խաղաղությունը լինեն Ձեզ հետ այսօր եւ միշտ:

Որդիական սիրով մատչիմ ի համբոյր
Ձերդ օծեալ սուրբ աջոյն:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները