| «ՏԷՐ,
ԵԹԷ ԶՇՐԹՈՒՆՍ ԻՄ ԲԱՆԱՍ, ԲԵՐԱՆ ԻՄ
ԵՐԳԵՍՑԷ ԶՕՐՀՆՈՒԹԻՒՆՍ ՔՈ»
«Այս մատյանները հին, մագաղաթյա,
Այս հաստակող գրքերը՝ ձեռքով գրված,
Որքան, որքան մեջքեր՝ ցավից կորված
Եվ որպիսի կորով ու երկաթյա
Համբերություն եւ կամք են նոցա ծնել…»:
ԵՂԻՇԵ
ՉԱՐԵՆՑ
րանք
գրվել են, որ ապագա սերունդներին պատմեն անցյալի հերոսական էջերի,
հանճարեղ քերթողների, պատմիչների, գրիչների ու ծաղկողների մասին:
Նրանք խոսում են ոչ միայն մեր ազգի, այլեւ հին աշխարհի խաչմերուկներով
անցած-գնացած ժողովուրդների պատմության, մշակույթի, սովորությունների
մասին՝ հանդիսանալով պահպանված միակ սկզբնաղբյուրը:
Մայիսի
11-ին՝ Կարմիր կիրակիի ուրախ առիթով, Ս. Յոթվերք եւ Ս. Գրիգոր Լուսավորիչ
եկեղեցիների մի խումբ հավատացյալ ուխտավորներ, բարեխնամ Առաջնորդ
Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությամբ եւ Զարիկ Իգիթյանի
ու Ժաննա Խաչատրյանի նախաձեռնությամբ, մեկնեցին Արագածոտնի մարզի
Օհանավան գյուղ, ուր գտնվում է Հովհաննավանքը:
ՀՈՎՀԱՆՆԱՎԱՆՔ
Ուխտավորների առաջին հանգրվանը 554 թ. Ս. Հովհաննավանքն էր: Ըստ
ավանդության սրբավայրը հիմնել է Գրիգոր Լուսավորիչը՝ այստեղ բերելով
Հովհաննես Մկրտչի նշխարների մի մասը: Ղազար Փարպեցին այստեղ է գրել
իր պատմությունը: Այցելուներն այստեղ ներկա գտնվեցին մատուցվող Սուրբ
եւ անմահ Պատարագին: Օրվա պաարագիչն ու քարոզխոսն էր Տ. Արամ քհն.
Ասատրյանը:
Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, պատարագիչ
Տեր Հայրն ի մասնավորի նշեց, որ արդեն մի քանի տարի է, ինչ Կարմիր
կիրակիին եկեղեցի է բերվում 17-րդ դարի Կարմիր Ավետարանը, որ պահվում
է Կարապետյանների տանը: Այն 1915 թվականին Մուշից Կարապետյան գերդաստանի
պապն է բերել իր հետ: Ավետարանը եղել է Մշո Սուրբ Կարապետ վանքում:
Անդրանիկ Զորավարը Կարմիր Ավետարանի վրա երդվել է իր զորքով պաշտպանել
հայրենիքը:
Սուրբ Պատարագի ընթացքում ներկա ուխտավորները հաղորդվեցին մեր Տիրոջ
Ս. Մարմնին եւ Ս. Արյանը, իսկ վերջում համբուրեցին Ավետարանը եւ,
մաքրված ու զորացած, թողեցին աղոթատունը:
ՍԱՂՄՈՍԱՎԱՆՔ
Սաղմոսավանքի բաղկացուցիչ մասերն են Ս. Սիոն եւ Ս. Աստվածածին եկեղեցիները:
Իսկ մանրաքանդակ խաչքարերը, որոնք պատնդուս կանգնած էին եկեղեցու
գավթում, իրենց քարե համանվագով լրացրին եկեղեցում հնչող երաժշտությունը:
Ըստ ավանդության՝ վանական համալիրը հիմնել է Ս. Գրիգոր Լուսավորիչը:
13-րդ դարի այս կառույցն ինչպես տեղաբնակների, այնպես էլ Հայաստանի
մյուս շրջանների հավատացյալների համար եղել է սիրելի ուխտավայր:
Այցելուներն աղոթեցին շքեղ տաճարի հոյակերտ կամարների ներքո՝ հայցելով
Տիրոջ Սուրբ Աջի հովանավորությունը:
ԱՍՏՎԱԾԸՆԿԱԼ ԵԿԵՂԵՑԻՆ
Վերջին կանգառը Հարթավան գյուղի 5-րդ դարի Աստվածընկալ Ս. Նշան եկեղեցին
էր: Այստեղ եւս ուխտավորները վառեցին իրենց հավատի մոմերը միասնական
աղոթք առաքեցին առ Աստված եւ նորոգ հոգիներով երեկոյան վերադարձան
Գյումրի:
Ուխտավորները շնորհակալություն են հայտնում Անուշ Մարդոյանին՝ ուխտագնացությունը
հովանավորելու համար:
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՆԵԼԼԻ ՄԻՆԱՍՅԱՆԻ
>>>
|
|