Չարի կողմից մեզ համար փորված գերեզմանը բոլոր ժամանակներում թափուր է մնալու, քանզի մենք Քրիստոսի հետ նեղությունները հաղթահարող եւ ամեն գողգոթայից հարության հավատքով հառնող ժողովուրդ ենք:

 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 5 (305), մայիս 2025 թ.  


 

       

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆ

իրակի թեմի գլխավոր հաշվապահ Սուսաննա Բադիշյան.

Ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ՝ ծննդյան տարեդարձի եւ Շիրակի թեմում 20-ամյա նվիրված աշխատանքի ուրախ առիթով, մաղթում արեւշատ տարիներ ու քաջառողջ կյանք: Թող Ձեր մշտամնա ուղեկիցները լինեն ոգու ամրությունը, անկոտրում կամքը, երջանկությունը, խաղաղ երկինքն ու անհատնում ժպիտը, եւ Ձեր կյանքի յուրաքանչյուր օրն առլեցուն լինի գարնան բույրով, արեւով, ուրախ ու բարձր տրամադրությամբ:

Դուք, անսպառ լավատեսությամբ, բարությամբ ու անպարագրելի համբերությամբ, դժվարությունները դիմակայելու անբացատրելի կարողությամբ, աշխատանքին անմնացորդ նվիրումով, ամբողջացնում եք հայ կնոջ օրինակելի կերպարը եւ, որպես կին, մայր ու գործընկեր, արժանի եք բարձրագույն գնահատանքի: Եղեք ու մնացեք այնպիսին, ինչպիսին կաք. մարդ, ով ընդունակ է սիրել, ապրել, հասկանալ դիմացինին, ով արժանի է երջանկության ու սիրո:

Թող Տիրոջ Ամենակարող Սուրբ Աջը մշտապես հովանի լինի Ձեզ՝ ի բարօրություն եւ ի բարգավաճում Ձեր ընտանիքի:

ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ
ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԱՑ ԴԱՍ
«Ս. ՅՈԹՎԵՐՔ»-Ի ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները